Վարդենիս-Մարտունի ճանապարհին BMW-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել գազատար խողովակի վրա. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 15-ին՝ ժամը 16։27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել գազատար խողովակի վրա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



