Շանը մեքենային կապած վիճակում վարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ, շանը կապած մեքենային, վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի հատկանիշներով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը):
1 անձ ձերբակալվել է:
Ըստ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի՝ համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվորեն պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



