Երևան, 30.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆեյսբուքյան հետևորդների թվով Արմեն Աշոտյանն ունի մրցակից՝ ի դեմս Նազենի Հովհաննիսյանի. ուսումնասիրություն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Փետրվարի 4-ին լրացավ «Ֆեյսբուքի» 12 տարին: Այս կարճ ժամանակահատվածու սոցցանցը հասցրել է ամրապնդել դիրքերն ու վերածվել է մեդիահսկայի, որի օգտատերերի թիվը հասնում է մոտավորապես 1.6 միլիարդի:

Սա ավելին է, քան Հնդկաստանի բնակչությունը, ավելին է, քան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Գերմանիայի բնակիչների թիվը միասին վերցրած: Եթե համեմատենք մյուս սոցիալական ցանցերի օգտատերերի թվի հետ, կտեսնենք, որ «Ֆեյսբուքը» ոչ միայն առաջատարն է իր օգտատերերի քանակով, այլև մնացած սոցկայքերը դեռ բավական «երկար ճանապարհ» ունեն անցնելու, որպեսզի հասնեն վերջինիս:

Գաղտնիք չէ, որ աշխարհում կան բազմաթիվ սոցիալական կայքեր, որոնք պարունակում են գործիքակազմի ոչ պակաս հետաքրքիր նրբություններ, որտեղ ժամանակն անցնում է ավելի արագ և ավելի բովանդակալից, սակայն այս մեկը հասցրել է դառնալ շատ շատերի ապրելակերպն ու «բնակավայրը»:

Շեղվելով թեմայից՝ կուզենայի ներկայացնել «Ֆեյսբուքի» հետ կապված մի քանի պատմություն, որոնք հնարավոր է՝ շատերը կհիշեն: Տարիներ առաջ Նիդեռլանդներից մի աղջիկ իր ձեռքի վրա դաջել էր իր 152 ֆեյսբուքյան ընկերների նկարները: Համբուրգեր արտադրող ամերիկյան մի կազմակերպություն էլ հայտարարել էր, որ անվճար համբուրգեր կստանա նա, ով ֆեյսբուքյան ընկերների ցուցակից կհեռացնի 10 ընկերոջ: Պայմանին համաձայնել էր 55 հազար մարդ: Բոլորովին վերջերս էլ սոցցանցն արգելափակել էր մի աղջկա օգտահաշիվ, ում անունը ISIS էր՝ ենթադրելով, որ նա հայտնի ահաբեկչական խմբի կեղծ օգտատերերից է:

Միայն անձնագիր և համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետ «Ֆեյսբուքն» ակտիվացրեց աղջկա օգտահաշիվը: Նման պատմությունները շատ են, սակայն կուզենայի վերադառնալ հայկական տիրույթ: «Ֆեյսբուք» սոցիալական կայքը «ծանրաբեռնվել է» հայերով և «հայկական խնդիրներով» 2010 թվականից:

Մինչ այդ դժվար էր ավելանում օգտատերերի թիվը, քանի որ այդ տարիներին բավականին տարածված էր «Համադասարանցիներ» սոցիալական ցանցը: Ինչևէ, 2012 թվականին ֆեյսբուքյան օգտատերերի թիվը կազմում էր մոտավորապես 360 հազար: Մեկ տարի անց՝ 2013 թվականին, հայ օգտատերերն ընդամենը 440 հազար էին:

Այսօր «Ֆեյսբուքում» օգտատերերի թիվը հատում է 910 000-ի շեմը: Բավականին հետաքրքիր է տեսնել պատկերը 2012 թվականին, երբ հայկական տիրույթում դեռ նոր էին զարգանում ֆեյսբուքյան էջերը: Այդ տարվա տվյալներով՝ «Ֆեյսբուքի» հայկական էջերը չէին հատել 100 հազարի շեմը: Միայն 2013-ի առաջին կիսամյակում Հայաստանում ձևավորվեց 100 հազար Like-ի շեմը հատած 5 էջ` Blognews.am, VivaroBet, Статусы Mediamall.am, Light Style: Այսօր, բնականաբար, 100 հազար Like ունեցող էջերով շատերին չես զարմացնի, քանի որ դրանց թիվն ավելացել է:

Խոսեցինք ֆեյսբուքյան էջերից, կցանկանայի ներկայացնել հայկական տիրույթի ամենամեծ լսարանն ունեցող էջերը: Տվյալները socialbakers կայքից են: Եվ այսպես, ամենաշատ like ունեցող կայքերի 5-յակը Հայաստանում:

5. Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնում է կոսմետիկա արտադրող Flormar ընկերության էջը, որն ունի 837 944 հավանում:

4. Չորրորդ հորիզոնականում է գտնվում Rihanna Armenia էջը՝ 1 189 552 հավանումով: Հետաքրքիր է, որ էջը հետընթաց է ապրել վերջին ամիսներին: Մասնավորապես, 2015 թվականի երկրորդ կիսամյակում Rihanna Armenia էջն ունեցել է մոտավորապես 1.2 միլիոն հավանում, որից հետո թիվը նվազել է մոտավորապես 3000-ով:

3. 1 827 468 հավանումով երրորդ հորիզոնականում է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Ի տարբերություն Rihanna Armenia-ի` Թանկյանի էջը հունվար ամսվա համեմատ աճել է մոտավորապես 12 000 հավանումով:

2. Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է iphone.am էջը՝ 1 935 303 հավանումով: Հունվար ամսվա համեմատ հավանումների թիվը նվազել է մոտավորապես 1000-ով:

1. Եվ, իհարկե, առաջին պատվավոր հորիզոնականում է Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը: Հավանումների թիվը կազմում է 2 347 367:

Էջը հավանողների մեծ մասը Գերմանիայից է՝ 280 958, հետո հայ օգտատերերն են՝ 146 460 հավանում: Հունվարից մինչ օրս հավանումների թիվն ավելացել է 16 000-ով: Եթե համեմատական կարգով նայենք, ապա Մխիթարյանի էջի աճի տեմպերը բավականին բարձր են:

Հայաստանում ամենաարագ աճող էջը «1in.am ժամանց»-ն է` շաբաթական ավելանում է 87 000 հավանումով: Սրանք, իհարկե, հետաքրքիր ցուցանիշներ են, իսկ էջերի մասին էլ կարելի է անվերջ խոսել ու վերլուծել, սակայն, ինչպես գիտենք, ոչ բոլորն են օգտվում հավանումով էջերից:

Անհատները հիմնականում օգտվում են ֆեյսբուքյան անձնական հաշիվներից: Դրանցից օգտվելիս մենք սահմանափակվում ենք ընդամենը 5000 ընկերով, իսկ ընկերներ ունենալու թույլատրելի քանակը (Limit) սպառելուց հետո սկսում է աճել հետևորդների (Follower) թիվը: Հետևորդների որոշակի քանակից հետո շատ հաճախ օգտատերերը փոխարինում են իրենց անձնական հաշիվները հավանումով էջերի:

Հայ օգտատերերի շրջանում կան չափազանց ակտիվ ֆեյսբուքցիներ, ովքեր իրենց ամենօրյա ակտիվության շնորհիվ հավաքել են հետևորդների մեծ բանակ: Ես առանձնացրել եմ ընդամենը հինգ օգտատիրոջ, ովքեր ունեն թե՛ բավականին մեծ ակտիվություն, թե՛ հետևորդների մեծ թիվ: Եվ այսպես, ֆեյսբուքյան տիրույթում ամենամեծ լսարան ունեցող հայ օգտատերերը.

1. ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում: Նրա հետևորդների թիվն արդեն դարձել է 65 127: Վերջին 4 ամսվա ընթացքում նախարարի հետևորդների թիվը կտրուկ ավելացել է: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արմեն Աշոտյանն ուներ ընդամենը 39 510 հետևորդ. ավելացել է մոտավորապես 26 000-ով: Հատկապես վերջին օրերին՝ դպրոցներում արձակուրդների երկարացմանը վերաբերվող 2-3 գրառումներից հետո, հետևորդների թիվն ավելացավ մոտավորապես 1000-ով:

2. Նազենի Հովհաննիսյանը նույնպես օգտվում է անձնական օգտահաշվից: Նախարար Արմեն Աշոտյանն ունի լուրջ մրցակից` ի դեմս Նազենի Հովհաննիսյանի, ով հետևորդների թվով նախարարին շատ քիչ է զիջում` մոտավորապես 2000-ով՝ 63 230: Նազենիի հետևորդները մոտավորապես 20 000-ով աճել են վերջին 4 ամիսների ընթացքում: Հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում էին 43 396: Ի դեպ, նկատենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Նազենին առաջ էր ԿԳ նախարարից:

3. Երրորդ հորիզոնականում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ 49 567 հետևորդով: Հոկտեմբեր ամսվա դրությամբ քաղաքապետի հետևորդների թիվը կազմում էր 29 567: Աճել է ուղիղ 20 000-ով:

4. Ֆեյսբուքյան տիրույթում բավականին ակտիվ է նաև դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն): Գրառումների հավանումների թիվը հաճախ գերազանցում է 15 հազարը: Վերջինիս հետևորդների թիվը կազմում է 38 865: Այս թիվը հոկտեմբեր ամսվա դրությամբ ավելացել է 14 000-ով:

5. Կարգին Հայկոյի հետ ֆեյսբուքյան հետևորդների թվով այս պահին «մրցում է» երգչուհի Սոֆի Մխեյանը՝ 34 731 հետևորդով: Միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ այս մրցակցությունը ժամանակավոր է, քանի որ 4 ամիսների ընթացքում հետևորդների թիվը դանդաղ տեմպերով է ավելացել, մոտավորապես 1000-ով (հոկտեմբեր ամսին՝ 33 360), իսկ Հայկինը՝ 14 000-ով: Ինչպես տեսնում ենք, Արմեն Աշոտյանը և Նազենի Հովհաննիսյանը «շարժվում են» գրեթե հավասար քայլերով: Երկուսի պարագայում էլ աճի տեմպերը գրեթե նույնն են, իսկ թվերի տարբերությունը՝ համեստ: Սա վկայում է այն մասին, որ հետևորդների ցուցանիշով Նազենի Հովհաննիսյանը և Արմեն Աշոտյանը լուրջ մրցակիցներ են:

«Ֆեյսբուքի» հայկական տիրույթը բավականին հագեցած է, և կարելի է անվերջ խոսել դրա մասին: Այստեղ մարդիկ ունեն տարբեր հետաքրքրություններ, շատերը սոցցանցի միջոցով ընկերացել են, կազմել ընտանիքներ, միևնույն ժամանակ, այստեղ հնչում են իրարամերժ կարծիքներ, մարդիկ դրսևորում են ծայրահեղ մոտեցումներ նույն հարցի շուրջ, սակայն այս «կապույտ տարածքում» կա ինչ-որ մի բան, որը մեզ բոլորիս կապում է:

Անկեղծ կլինեմ՝ դժվարանում եմ պատասխանել, թե կոնկրետ ինչն է ստիպում չձանձրանալ արդեն բոլորիս համար կանխատեսելի միջավայրում: Ինչևէ, «Ֆեյսբուքի» 12 տարիները, կարծում եմ, իզուր չեն անցել, քանի որ ձևավորվել է ֆեյսբուքյան հայկական համայնք:

Ռուբեն Խաչատրյան

ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Ուռուցքաբանը նշել է խալերի վտանգավոր փոփոխությունները Ռուսաստանում կզբաղվեն պետծառայողների շրջանում ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմամբ Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանԻտալիան արգելել է Քանյե Ուեսթի և Թրևիս Սքոթի համերգները Բացահայտվել է ԱՄԷ-ի գաղտնի դերը Իրանի դեմ պատերազմում Մայր Աթոռում տեղի է ունեցել Արցախին, Հայոց gեղաuպանnւթյանը և հայ ազատագրական պայքարին նվիրված գրքերի շնորհանդեսը Բոլոր առևտրային նավերը պետք է օգտագործեն Հորմուզի նեղուցում նշանակված երթուղիները և ստանան ռшզմածովային ուժերի թույլտվություն․ Իրանի ռшզմական հրամանատարության հայտարարությունը Bloomberg․ Քուվեյթի ավիաբազային Իրանի ենթադրյալ հարվածի հետևանքով մի քանի ամերիկացիներ են վիրավորվել Իրաքյան «Քաթաիբ Հեզբոլլահ» շարժումը բացառում է զինաթափումը ԱՄՆ ճնշման ներքո Մենք զգում էինք ձեր աջակցությունն ամբողջ մրցաշրջանի ընթացքում․ Սպերցյանը դիմել է երկրպագուներին «Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՍպասում ենք արդարության վերականգնմանը. Արագածոտնի թեմ Առաջին դասարանցիների վարքի համար գնահատականներ չեն դրվի. ՌԴ Ուկրաինական ԱԹՍ–ն հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Հերթական վիճաբանությունը՝ Արարատի մարզում Ցրված սկլերոզ․ երիտասարդությունը խլող հիվանդություն Հրդեհ է բռնկվել Երևանի Սոսեի փողոցի տներից մեկում ԵՄ երկրների քաղաքացիների խաղաղ քունն ավարտվել է․ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Մեդվեդևի ուղերձին ՌԴ ԶՈՒ-ն պատասխան հարված են հասցրել Ուկրաինայի օդանավակայաններին և վառելիքաէներգետիկ օբյեկտներին ՏԿԵ նախարարը չի բացառել, որ գազը կթանկանա Իլոն Մասկը գտել է կրիպտո միլիարդատիրոջ, որը կղեկավարի մարդկության առաջին առաքելությունը դեպի Մարս Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիԱնցած 30 տարիներին նախանձախնդիր աշխատանք է իրականացվել ազգային-եկեղեցական արժեքների պահպանության, քրիստոնեական դաստիարակության համար. Գարեգին Երկրորդ Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Կառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար Մարդու իրավունքների պաշտպանը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց «Ռեալը» վերջնագիր է ներկայացրել Վինիսիուսին` նոր պայմանագրի հետ կապված Պուտինը շնորհավորել է Ռոքսանա Բաբայանին 80-ամյակի առիթով Ալյասկայի լեռներում Լատվիայից երեք ալպինիստ է զոհվել․ մեկը փրկվել էՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի «Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Գյումրիում24 ժամվա ընթացքում քսան նավ է անցել Հորմուզի նեղուցով Եթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՎթար՝ Լոռիում, 41-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով հայտնվել է անտառում, վիրավnրներ կանՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում է