Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒԼԻՍԻ). Եվրոպայում առաջին լեռնային երկաթուղին, առաջին օդորակիչը, Ռուսաստանի վերջին ցարի գնդակահարումը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Իրաք՝ Հեղափոխության օր, Լեսոտո՝ Թագավորի օր, Ֆինլանդիա՝ Ժողովրդավարության օր, Ռուսաստան՝ Ռազմածովային ավիացիայի օր:

ՀԱՅ –ՀԱՅԱՍՏԱՆ

1894 – ծնվել է բանաստեղծ, գրական –հասարակական գործիչ Ազատ Վշտունին:

1918 – Անդրանիկը գրոհ է ձեռնարկել Աբրագուսինի և Նախիջևանի միջև գտնվող Նեհրամ գյուղի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով՝ նահանջել է դեպի Նախիջևանչայ գետը։

2001 – իր աշխատանքն է վերսկսել Հայաստանի քիմիական արդյունաբերության խոշորագույն ձեռնարկությունը՝ «Նաիրիտը»:

2002 – ձևակերպվել է 98 միլիոն դոլար պարտքի դիմաց հայկական 4 ձեռնարկություններ Ռուսաստանին փոխանցելու գործարքը (Հրազդանի ջերմաէլեկտրակայանը և էլեկտրոնային արդյունաբերության երեք ձեռնարկություն)։

2007 – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերահուղարկավորվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Ալեք Մանուկյանի և նրա տիկնոջ` Մարի Մանուկյանի աճույնները:

2009 – նախորդ տարի մարտի 1 –2 –ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառումների ժամանակ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ ՀՔԾ –ն հարուցել է քրեական գործ։

2016 – տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» կազմակերպության կողմից:

2017 – Լիոնի քաղաքապետարանի խորհրդի արտակարգ նիստում քաղաքապետ է ընտրվել ֆրանսահայ Ժորժ (Գևորգ) Կեպենեկյանը:

2018 – տեղի է ունեցել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի՝ մեծ աղմուկ բարձրացրած արձանի պաշտոնական բացումը:

2018 – Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում ռուսական 102 –րդ ռազմաբազայի զինծառայողների՝ կրակոցներով ուղեկցված զորավարժանքը մեծ խուճապ է առաջացրել գյուղում:

2019 – Իջևանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, երկու կողմից էլ եղել են տուժածներ։ Ցուցարարները փակել էին Հայաստան –Վրաստան միջպետական ճանապարհը՝ պահանջելով էժանացնել անտառի փայտը։

2021 – Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կալանավորվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով:

ԱՇԽԱՐՀ

709 մ.թ.ա. – չինացի Չու Ֆուն նկարագրել է տեղի ունեցած արևի լրիվ խավարումը:

1429 – անգլիացիներից հետ գրավված Ռեյնում թագադրվել է Ֆրանսիայի թագավոր Կարլ 7 –րդը (արարողության ժամանակ թագավորի գլխին դրոշը պահել էր Ժաննա դը Արկը):

1453 – Կաստոյնեի ճակատամարտում, որը հանդիսանում է Հարյուրամյա պատերազմի վերջին մարտը, ֆրանսիացիները ջախջախել են անգլիացիներին:

1714 – ծնվել է գերմանացի փիլիսոփա, «էսթետիկա» տերմինի հեղինակ Գոտլիբ Բաումգարտենը:

1775 – ԱՄՆ –ում ստեղծվել է աշխարհում առաջին ռազմական հոսպիտալը:

1787 – ծնվել է գերմանացի արդյունաբերող Ֆրիդրիխ Կրուպպը:

1790 – վախճանվել է անգլ իացի ճանաչված տնտեսագետ և փիլիսոփա Ադամ Սմիթը:

1791 – Փարիզի Մարսյան դաշտերում գնդակոծվել է Լյուդովիկոս 16 –րդի հրաժարականը պահանջող խաղաղ ցույցը:

1846 – ծնվել է ռուս ազգագրագետ, մարդաբան, ճանապարհորդ Նիկոլայ Միկլուխո – Մակլայը:

1854 – Ավստրիայում շահագործման է հանձնվել Եվրոպայում առաջին լեռնային երկաթուղին:

1868 – Ճապոնիայի մայրաքաղաքը Կիոտոյից տեղափոխվել է Տոկիո:

1888 – Ֆրիտյոֆ Նանսենի արշավախումբը հասել է Գրենլանդիայի արևել յան ափ և իջել դրեյֆող սառույցների վրա:

1902 – Ուիլլիսոն Կերրիերը ներկայացրել է առաջին օդորակիչը:

1917 – Պետերբուրգում գնդակահարվել է բանվորների և զինվորների խաղաղ ցույցը:

1918 – գիշերը Իպատևյան տան նկուղում բոլ շևիկների կողմից գնդակահարվել է Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ 2 –րդն իր ընտանիքի հետ:

1928 – Մեքսիկայի նախագահի ընտրություններում հաղթած Ալվարո Օբրեգոնը Մեխիկոյում պաշտոնական ընդունելության ժամանակ սպանվել է:

1929 – Տրանսսիբիրյան երկաթուղու հետ կապված վեճի հետևանքով ԽՍՀՄ –ը խզել է դիվանագիտական կապերը Չինաստանի հետ:

1936 –Իսպանիայում սկսվել է ապստամբություն, որը վերաճել է քաղաքացիական պատերազմի:

1941 –Գերմանիայում ստեղծվել է Արևել յան օկուպացված տարածքների ռեյխ նախարարություն:

1942 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Ստալինգրադյան ճակատամարտի առաջին էտապը (պաշտպանողական):

1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի ճակատամարտում Հիտլերը որոշել է դադարեցնել նախապես ծրագրված «Ցիտադել» գործողությունը:

1943 – Սիցիլիայում դաշնակիցները ստեղծել են «օկուպացված տարածքների ռազմական կառավարություն»:

1944 – Մոսկվայի փողոցներով անցել է 57000 գերմանացի ռազմագերի:

1945 – սկսվել է դաշնակից երկրների ղեկավարների Պոտսդամյան գագաթաժողովը:

1954 – ծնվել է գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը:

1955 – ԱՄՆ –ի Կալիֆորնիա նահանգում բացվել է Դիսնեյլենդը:

1973 – Աֆղանստանում տապալվել է միապետությունը, և հայտարարվել է հանրապետության ստեղծումը:

1975 – տեղի է ունեցել խորհրդային «Սոյուզ –19» և ամերիկյան «Ապոլլոն» տիեզերանավերի միացումը տիեզերքում:

1986 – Լենինգրադ –Բոստոն ուղիղ հեռուստակամուրջի ժամանակ հնչել է հանրահայտ «ԽՍՀՄ –ում սեքս չկա» արտահայտությունը:

1998 –Կոսովոյի ալբանները գրավել են Օրախովեց քաղաքը:

2006 – վախճանվել է նուար ժանրի ամերիկացի գրող Միքի Սփիլլեյնը:

2023 – անօդաչու սարքերով հարձակման է ենթարկվել Ղրիմի կամուրջը, զոհվել է երկու մարդ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել Կարապետյան