Մարեզ. Կպայքարենք տիտղոսի համար
ՍՊՈՐՏ«Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մարեզն Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից (3:1) հետո հայտարարել է, որ իր թիմը փորձելու է պայքարել չեմպիոնության համար:
-Մենք մեծ հաղթանակի հասանք: Դեռ շատ հանդիպումներ ենք անցկացնելու, ուստի այժմ տիտղոսի մասին խոսելը ճիշտ չի լինի: Պարզապես պետք է շարունակենք մեր ճանապարհը: Կպայքարենք տիտղոսի համար և կտեսնենք, թե ինչ կստացվի: Չէինք սպասում, որ կհաղթենք 3:1 հաշվով, այնպես որ՝ շարունակելու ենք երազել ու սպասել իրադարձությունների զարգացմանը,-Մարեզի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից:
Հավելենք, որ այժմ «Լեսթերն» ունի 53 միավոր և միանձնյա գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



