Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են կարևոր արաբական աշխարհի ուղղությամբ շեշտադրումները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մերձավոր Արևելքը ակտիվ խմորումների՝ տեղատվությունների և մակընթացությունների մեջ է։ Իսկ այդ խմորումները տեղի են ունենում ինչպես մրցակցության և հակամարտությունների տեսքով, այնպես էլ ժողովրդագրական տեղաշարժերով և տնտեսական զարգացման պատկերի փոփոխություններով։ Այս տարածաշրջանում են բախվում բազմաթիվ մեծ ու փոքր խաղացողների շահեր՝ պատճառ դառնալով տեկտոնական շարժերի, որոնք իրենց ռեզոնանսն են ունենում նաև մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա։

Բայց պետք է նկատի ունենալ, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններից որևէ դեպքում չի կարող անմասն մնալ արաբական աշխարհը։ Չնայած այն հանգամանքին, որ արաբական երկրները փորձում են իրենց քաղաքականությունը կոորդինացնել այնպիսի հարթակների միջոցով, ինչպիսին, օրինակ՝ Արաբական պետությունների լիգան է, սակայն, ընդհանուր առմամբ, իրենք գործում են տարանջատ, իսկ երբեմն նույնիսկ հակադիր ուղղություններով։ Սակայն նույնիսկ այս պարագայում արաբական աշխարհի դերակատարությունն անտեսելն անհնար է։ Իսկ ժամանակակից միջազգային հարաբերություններում բազմաբևեռ աշխարհակարգին անցնելու ճանապարհին արաբական երկրների դերակատարությունը, որպես առանձին գործոն, ավելի է կարևորվում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը կարող է մեծապես շահել տարբեր արաբական երկրների հետ հարաբերությունները խորացնելու և փոխգործակցության նոր կամուրջներ կառուցելու արդյունքում։ Հայաստանի և արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգացում են ապրում, ինչը, սակայն, բացարձակ բավարար չի կարող համարվել:

Հարաբերությունների մի կարևոր ուղղությունը տնտեսական համագործակցության խորացումն է։ Գաղտնիք չէ, որ մի շարք արաբական պետություններ, ունենալով նավթի ու գազի մեծ պաշարներ, կարողացել են տնտեսական նշանակալի հաջողությունների հասնել ու ներկայում արդեն իրենց ուշադրությունը սևեռել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Օրինակ՝ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն սկսել են ահռելի ներդրումներ իրականացնել իրենց տեխնոլոգիական սեկտորում, ինչը կարող է հիմք ստեղծել այս ուղղությամբ փոխգործակցության խորացման համար, քանի որ Հայաստանը ևս աշխատում է տեխնոլոգիական զարգացած միջավայր ստեղծելու ուղղությամբ։

Բացի այդ, արաբական երկրներն ահռելի շուկա ունեն, իսկ այդ շուկայում տեղ զբաղեցնելը կարող է մեծ առավելություն ստեղծել։ Նկատի ունենանք, որ տնտեսական առումով Հայաստանի հիմնական գործընկերը ԱՄԷ-ն է, որի հետ տեղի է ունենում արաբական երկրներից ամենամեծ չափերի առևտուրը։ Բայց մտահոգիչն այն է, որ այդ առևտրաշրջանառության մեջ ոչ թե հայկական արտադրանքի արտահանումն է առանցքային տեղ զբաղեցնում, այլ վերաարտահանումը՝ հիմնականում Ռուսաստանից եկած ապրանքների կամ հումքի տեսքով։ Այնինչ, հայկական արտադրության ընդլայնման համար արաբական երկրների շուկաները շատ մեծ հնարավորություններ են բացում, որոնք այդպես էլ չեն իրացվում։ Արաբական երկրների մեծ մասն անապատային կլիմա ունի, ինչը բարդացնում է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունները, և արագ աճող բնակչության պարագայում գյուղատնտեսական ապրանքների դեֆիցիտ ու մեծ պահանջարկ կա։ Ուստի, Հայաստանը կարող է իր գյուղատնտեսական արտադրանքի մի զգալի մասն արտահանել հենց արաբական երկրներ, ինչը թույլ կտա թուլացնել արտահանման կախվածությունը ռուսական շուկայից։

Ավելին, հայկական կողմը պետք է սկսի աշխատել որակական բարձր հատկանիշներով մրցակցային արտադրանք ստեղծելու ուղղությամբ, քանի որ բազմաթիվ դերակատարներ փորձեր են կատարում արաբական երկրների շուկաներն իրենցով անելու համար։ Ու այս ուղղությամբ աշխատելու տեսանկյունից չպետք է սահմանափակվել միայն ԱՄԷ-ի հետ տնտեսական համագործակցության խորացմամբ։ Օրինակ՝ Սաուդյան Արաբիան, իր մեծ ֆինանսական ռեսուրսներով հանդերձ, անսահմանափակ շուկա է Հայաստանի համար։ Կարևոր գործընկերներ կարող են լինել նաև Քուվեյթը, Կատարը, Բահրեյնը, Իրաքը և այլն։

Հայաստանը նույնպես կարող է բազմաթիվ ուղղություններով հետաքրքիր լինել արաբական երկրներին՝ հաշվի առնելով, որ իրենք Հայաստանի միջոցով կարող են դուրս գալ ԵԱՏՄ շուկա։ Բացի դրանից, Պարսից ծոցի արաբական երկրներն ունեն ահռելի ազատ միջոցներ, որոնցով ներդրումներ են կատարում աշխարհի տարբեր երկրներում։ Այս տեսանկյունից Հայաստանը խնդիր ունի ներկայացնելու իր ներդրումային գրավչությունը և տնտեսական գործունեության համար ստեղծված բարենպաստ պայմանները։ Այս ուղղությամբ աշխատանքը, հասկանալի է, մեծ ջանքեր է պահանջելու ՀՀ իշխանություններից։ Բայց, ինչպես տեսնում ենք, իշխանությունները սովոր չեն համառ աշխատանքի արդյունքում հաջողությունների հասնել, իրենք անփոխարինելի են պոպուլիզմի դաշտում։ Արդյունքում չկան նախաձեռնություններ հատուկ արաբական աշխարհի ուղղությամբ գործնական շեշտադրումներ կատարելու ուղղությամբ։ Այդ երկրներում մեր դեսպանություններն էլ հիմնականում քնած են։ Մեկ-երկու հանդիպումներով ու փոքր պայմանավորվածություններով սահմանափակվում են։ Արաբական աշխարհի ու Հայաստանի միջև քաղաքական հարթությամբ հարաբերությունների խորացման ուղղությամբ նույնպես ընդարձակ դաշտ կա։

Արաբական երկրներում հիմնականում բարյացակամ տրամադրվածություն կա հայերի նկատմամբ։ Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ մի շարք արաբական երկրներում հայկական ազդեցիկ համայնքներ կան, որոնք հիմնականում ձևավորվել են Ցեղասպանության արդյունքում։ Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունքի պատճառ է նաև Թուրքիայի՝ մահմեդական աշխարհում գերակայության հասնելու ու արաբական երկրների ներքին գործերին միջամտելու ձգտումները։ Այս տեսանկյունից պատահական չէ, օրինակ՝ Սաուդյան Արաբիայում (ձգտում է հակազդել թուրքական ազդեցությանը և գերակա դառնալ մահմեդական ու արաբական աշխարհում) Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորումը:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը