Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ալիևը իր ցինիկ պահվածքի դիմաց Հայաստանից միշտ երկու մեսիջ պետք է հստակ ստանա. Մհեր Ավետիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ալիևը իր ցինիկ պահվածքի դիմաց Հայաստանից միշտ երկու մեսիջ պետք է հստակ ստանա։
 
Առաջին՝ «այո՛, մենք ուզում ենք խաղաղություն», և երկրորդ՝ որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, մենք մեր բոլոր տարաձայնությունները թողնելու ենք մի կողմ, անկախ այն բանից՝ ով է այս պահին երկրի ղեկավարը, համախմբվելու ենք նրա շուրջ և կենաց-մահու կռիվ ենք տալու մեր պետականությունը պաշտպանելու համար։
Իսկ թե ինչպես հասնել խաղաղության, դա արդեն քաղաքական, աշխարհաքաղաքական և գաղափարական բանավեճի թեմա պետք է դառնա հայաստանյան ներքաղաքական կյանքում, բայց ոչ թե անձնական շահեր կամ քաղաքական ամբիցիաներ առաջ տանելու, այլ՝ իսկապես երկրի անվտանգության խնդիրը լուծելու օրակարգի շուրջ։
 
Երբեք չեմ կարող հասկանալ այն մարդկանց, ովքեր քաղաքական տարաձայնություններից ելնելով ուրախանում են այն փաստի վրա, որ Ալիևը Արցախում նստած փորձում է ծաղրել Նիկոլ Փաշինյանին, քանզի իրականում Ալիևը ոչ թե Նիկոլ Փաշինյանին է փորձում ծաղրել, այլ ողջ հայ ժողովրդին։ Սրանից մենք պետք է հետևություններ անենք որպես ժողովուրդ, իսկ հետևությունը մեկն է. Ալիևը խոսում է մի կողմից իբր թե խաղաղության մասին, մյուս կողմից Ադրբեջանը շարունակում է արագորեն զինվել՝ գնելով ժամանակակից զինտեխնիկա, և առաջ է քաշում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը, իբր թե այսօրվա Հայաստանը ստեղծվել է Արևմտյան Ադրբեջանի պատմական հողերի վրա։ Սա նշանակում է, որ Ալիևը իրականում պատրաստվում է պատերազմի և պատրաստվում է հնարավորության դեպքում գրավել ողջ Հայաստանը։ Սա նշանակում է, որ մենք՝ որպես ժողովուրդ, մեր քաղաքական տարաձայնությունները պետք է փորձենք մի կողմ դնել և գտնել Հայաստանի անվտանգության կառուցման բանալին։ Մենք պարտավոր ենք գտնելու այն անվտանգության ճարտարապետության մոդելը, որը մեր տարածաշրջանում կձևավորի խաղաղություն և թույլ չի տա Ադրբեջանին նոր և կործանարար պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Կարծում եմ՝ մենք՝ որպես ժողովուրդ, այս մտահոգություններով պետք է ապրենք, հնարավորինս փորձելով ներքին տարաձայնությունները դնել մի կողմ։
 
Ես նորից եմ ուզում կրկնել. երբ մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, ունենք արտաքին մարտահրավերներ և թշնամանք, ներսում քաղաքական խրամատներ միմյանց դեմ իրավունք չունենք ստեղծելու։ Մենք պետք է ունենանք մեկ խրամատ, որը պաշտպանում է մեր պետականությունը, մեր երկիրը օտարներից։ Եվ դարձյալ ուզում եմ կրկնել, որ մեր տարածաշրջանում Հայաստանի անվտանգության խնդիրը լուծելու համար Հայաստանը պարտավոր է կանգնել Ռուսաստանի կողքին։ Հայաստանը պարտավոր է ոչ միայն դուրս չգալ ՀԱՊԿ-ից, այլև ստեղծել քաղաքական մեթոդներ, որպեսզի ստիպի Ադրբեջանին ևս դառնալ ՀԱՊԿ-ի անդամ։
 
Իրավիճակը բավականին բարդ է, սիրելի ժողովուրդ, և մենք պարտավոր ենք սթափվել էմոցիաներից, դուրս գալու մեր ժողովրդի միջև լարվածությունից, ներքաղաքական պայքարում ևս լարվածությունը թուլացնելու և խելք-խելքի տալու, հասկանալու, թե ինչպես ենք լուծելու Հայաստանի անվտանգության խնդիրը…

Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան