Դոլարի փոխարժեքը հայաստանյան բանկերում երեկվա համեմատ աննշան բարձրացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանյան բանկերում ԱՄՆ մեկ դոլարն այսօր` փետրվարի 7-ին, գնվում է 491,24 դրամով և վաճառվում 496.07 դրամով ։ Ըստ Rate.am կայքի՝ ԱՄՆ մեկ դոլարն առավելագույնը գնվում է 492 դրամով, իսկ վաճառվում է առավելագույնը 497 դրամով։
Փետրվարի 6-ի համեմատ դոլարի առքն ավելացել է 0.01 դրամով, իսկ վաճառքը՝ 0.03 դրամով։
Մեկ եվրոն գնվում է նվազագույնը 544 դրամով և վաճառվում` 554 դրամով։ Հայաստանյան բանկերն այսօր մեկ եվրոն գնում են առավելագույնը 549 դրամով և վաճառում` 565 դրամով։ Փետրվարի 6-ի համեմատ մեկ եվրոյի առքի գինն աճել է 0.12 դրամով, իսկ վաճառքը նվազել է 0.15 դրամով։
Ռուսական մեկ ռուբլին գնվում է նվազագույնը 6.25 դրամով և վաճառվում 6.55 դրամով։ Առավելագույնը ռուսական մեկ ռուբլին գնվում է 6.42-ով և վաճառվում 6.81 -ով։ Փետրվարի 6-ի համեմատ առքի գինն անփոփոխ է մնացել, իսկ վաճառքինը՝ նվազել 0.01 դրամով։