Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ամեն ինչ անում է, որ հեշտությամբ տեղի ունենան «միջանցքը» հանձնելու և թշնամական օրակարգը սպասարկող այլ գործողությունները». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ գործող իշխանությունները և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը թեժացնում էին հարձակումները Հայ առաքելական եկեղեցու դեմ, օրեր առաջ մեզ հետ զրույցում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ասաց՝ Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ։ Այո, Եկեղեցին չի ներքաշվում այս քննարկումների մեջ, բայց իշխանությունն էլ, հանդարտվելու փոխարեն, ավելի է կրքերը բորբոքում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր համակիրներին պատրաստ լինելու կոչով է դիմում։

«Ունենք բռնապետական ռեժիմի դրսևորման ցայտուն օրինակ, ինչպես որ տեսնում ենք հիմա։ «ՀայաՔվե» միավորումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն, որի վարույթ ընդունվելու հետ կապված դեռևս այս պահին որևէ նորություն չունենք։ Այն, ինչ տեսնում ենք, ցույց է տալիս, որ օրենքը չի գործում Հայաստանի Հանրապետությունում, և Նիկոլ Փաշինյանը, բռնություն գործադրելով, ամբողջ իրավապահ համակարգն օգտագործելով իր շահերի համար, բռնություն գործադրելով Եկեղեցու նկատմամբ, ոտնահարելով կրոնական ազատության մասին հիմնարար սկզբունքը, իրականացնում է բռնապետին բնորոշ գործունեություն։ Նա շարունակաբար սադրում է Եկեղեցուն՝ հույս ունենալով, որ բարձրաստիճան հոգևորականների կամ Կաթողիկոսի կողմից կլինի ինչոր արտահայտություն, ինչ-որ մի կոչ, որը կարող են մեկնաբանել իրենց ցանկացած ձևով և սկսել իրավական գործընթաց։ Կարծում եմ՝ սրան են տանում այս պահի դրությամբ արված արտահայտությունները, հայտարարությունները։ Բայց կրկնում եմ՝ Եկեղեցին իր տեղում է, իր բարձր դիրքում։ Մենք պետք է կարողանանք՝ որպես Եկեղեցու հավատավոր զավակներ, համախմբվել և թույլ չտալ, որ Եկեղեցին քանդելուն, մեր նվիրապետական կարգը սասանելուն ուղղված սրբապիղծ գործողություններ իրականացնեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։

Կարծիք կա նաև, որ երկրի ներսում հնարավոր քաոսի ստեղծումը պատահական չէ։ Ադրբեջանի նախագահը շարունակում է հոխորտալ Հայաստանի ուղղությամբ, շեշտակիորեն հակադարձում է Փաշինյանի ելույթներին։ Երկրի ներսում այս քաոսի ստեղծումով գուցե նպատակ կա քողարկել մոտալուտ վտանգներն ու աղետները։ «Իհարկե, դա էլ կա, որ երկրի ներսում քաոս է սարքում, զայրույթի կենտրոն դարձնում Եկեղեցու հետ կապված թեմաները, որպեսզի հեշտությամբ տեղի ունենան «միջանցքը» հանձնելու և թշնամական օրակարգը սպասարկող այլ գործողությունները։

Ու սա միանգամայն հավանական և հավատալի սցենար է, որն այս իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի գործելաոճի անբաժանելի մասն է կազմում»,-նշում է մեր զրուցակիցը։

Եվ, իհարկե, «Զանգեզուրի միջանցքի» մասին զրույցները չեն դադարում, հակառակը՝ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հաղորդագրություններում, պաշտոնյաների մեկնաբանություններում Հայաստանով անցնող ճանապարհի մասին թեման կարևորագույն տեղ ունի։ Հայաստանի իշխանությունները շեշտում են՝ դա «միջանցք» չէ, այլ ճանապարհ է ու խաչմերուկ, խոսում են նաև դրա՝ երրորդ կողմի ինչ-որ ընկերության արտապատվիրակման մասին՝ ավելի շատ հարցեր առաջացնելով, քան քաղաքացիների մտավախությունները հանդարտեցնելով։ Իսկ փորձագիտական հանրույթը խոսում է հերթական զիջման ու աղետի մասին, որը կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ։ «Խոսքը մի երևույթի մասին է, երբ ինչ-որ տարածքի վրա, թեկուզ դա ճանապարհ լինի, Հայաստանի Հանրապետությունը չի ունենալու ինքնիշխան իրավասություններ, իրավազորություն, և, հետևաբար, այդ ճանապարհն օգտագործվելու է Իրանի հետ կապը կտրելու համար։ Փաստորեն, Իրանից Հայաստան եկող բեռնափոխադրումներ, ուղևորափոխադրումներ չեն լինի, Իրանի հետ կապը կտրվում է նախ և առաջ այդ տեսանկյունից։ Հաջորդ հարցն այն է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքին հայտնվում է միջամտություն, ներխուժում իրականացնելու համար հարմար պլացդարմ։ Սկզբնական շրջանում կարող են զենքեր տեղափոխել Թուրքիայից Ադրբեջան և այլն։ Բայց, ընդհանուր առմամբ, հարմար պատրվակներ կարող են ստեղծել և ներխուժում իրականացնել։ Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, ինչպես հիմա տեսանյութերով ենք տեսնում, որ հարձակումներ են տեղի ունենում ալևիների նկատմամբ, նրանց սպանում են՝ նկարահանելով ամբողջ ընթացքը, նույնը մեզ հետ էլ է տեղի ունենալու այս ձևով շարունակվելու պարագայում։ Աղետ ասվածը ուղղակի հեքիաթ չէ կամ էլ մեր ֆանտազիան։ Թող մեր ընթերցողները դիտեն այսօր Սիրիայում ալևիների հետ տեղի ունեցողի մասին պատմող տեսանյութերը և պատկերացնեն, թե ինչ է տեղի ունենալու մեզ հետ, երբ նաև Նիկոլ Փաշինյանի ձեռքով ու նաև աշխարհաքաղաքական խառնակ իրադրության պայմաններում Ռուսաստանի ազդեցությունն այստեղից վերանա, Իրանի հետ կապն էլ կտրվի։ Բնականաբար, արևմտյան գործընկերների միջամտելու հավանականությունը շատ ցածր է լինելու։ Թուրքիան ստանալու է ձեռքերի ազատություն՝ անելու այն, ինչ ուզում է անել»,-հավելում է նա։

Աշխարհաքաղաքական կենտրոնները, կարծես, ավելի են շտապում ստորագրված տեսնել «Խաղաղության պայմանագիրը», ոգևորում են հայկական և ադրբեջանական կողմերին՝ կնքել այն, իսկ ԱՄՆ նախագահը հավաստիացնում է, թե Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, թե՝ «ԱՄՆ-ն այնտեղ հրաշք է գործել»։ «Հիացմունքն ավելի շատ պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի ազդեցությունը հանում են Հարավային Կովկասից։ Սա է իրենց հիմնական խնդիրը, իրենք աշխարհաքաղաքական, մարտավարական հաղթանակ են տանում, բայց այդ հաղթանակը շատ ծանր է նստելու հայ ժողովրդի վրա, այդ հաղթանակը մեզ արժենալու է տարածքներ, մարդկային կորուստներ, մեզ մեծ սպառնալիք, մեծ աղետ է սպասվում, երբ Հայաստանը հայտնվի աշխարհաքաղաքական այս խաղերի վերջին՝ արյունալի փուլում։ Քիչ առաջ նշեցի դրա այն դրսևորումների մասին, որոնք կարող են լինել։ Բնականաբար, մեծ տերությունների շահերի տեսանկյունից փոքր ժողովուրդների զոհողությունները «թույլատրելի» են։ Հայաստանն այսօր անտեր է, տեր չունի, որը կկարողանա իր արտաքին գործընկերների, ուժային կենտրոնների մոտ պատշաճ հանդես գալ՝ օգտագործելով Սփյուռքի կապերը, դիվանագիտական կարողությունները։ Անթույլատրելի է հայ ժողովրդին աշխարհաքաղաքական խաղերի զոհասեղանի վրա դնելը։ Երկիրն այսօր անտեր է, իսկ վարչապետի աթոռը զբաղեցնողի համար գլխավորն իր աթոռն է, և նա հաճույքով կարող է Անկարայի տեղապահ աշխատել ու Հայաստանը դարձնել թուրքական հերթական վիլայեթ»,-եզրափակում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ