Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 59 հազարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023թ.–ի հոկտեմբերից առ այսօր առնվազն 59 հազար պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում։ Այս տվյալները հրապարակել է առողջապահության նախարարությունն իր Telegram ալիքում։
«Գազայում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 59,029-ի, ևս 142,135 մարդ վիրավորվել է», - ասվում է գերատեսչության կողմից հրապարակված փաստաթղթում։
Միայն վերջին երկու օրերի ընթացքում հիվանդանոցներ են տեղափոխվել 134 մահացածի մարմիններ, իսկ 1155 պաղեստինցի վիրավորվել է։
Հիշեցնենք՝ մարտի 18-ին Իսրայելի բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ սկսելով զանգվածային հարվածներ Գազայի դեմ և դադարեցնելով հունվարին հաստատված հրադադարը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



