Մեսսին կարող է որակազրկվել․ հայտնի է պատճառը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցի MLS-ի առաջիկա բոլոր աստղերի խաղին՝ կոճի վնասվածքի պատճառով։
ESPN-ի տվյալներով՝ լիգայի կանոնակարգով նախատեսված միջոցառմանը բաց թողնելու համար արգենտինացին կարող է որակազրկվել մեկ խաղով։ Նրա թիմակից Լուիս Սուարեսը նույնպես բաց կթողնի խաղը։ Թիմը հայտնել է, որ հարձակվողը ցավեր է զգում ծնկի հատվածում։
Հարկ է նշել, որ Մեսսին տպավորիչ մրցաշրջան է անցկացնում MLS-ում․ «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրած 29 խաղում նա խփել է 24 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։
MLS-ի բոլոր աստղերի խաղը Մեքսիկայի MX լիգայի լավագույն խաղացողներից բաղկացած թիմի դեմ կկայանա հուլիսի 23-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



