Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է կատարվում «Արցախ» նվագախմբում, ինչո՞ւ այստեղ այլևս մեծամասամբ ընդգրկված չեն արցախցի երաժիշտներ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի պետական կամերային նվագախումբը հիմնադրվել է 2004 թվականին Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից։ Նպատակն էր Արցախում դասական երաժշտության զարգացումը խթանելը։ Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ նվագախումբը երկար տարիներ գործունեություն ծավալեց, անգամ Արցախի բլոկադայի ինն ամսվա ընթացքում։ 2023 թվականի սեպտեմբերին մեր հայրենակիցներն Արցախից բռնի տեղահանվեցին։ Նրանք հաստատվեցին մայր հայրենիքում։ Սկզբնական շրջանում նվագախումբը չէր գործում, իսկ 11 երաժիշտներն անգործ էին։ 2024 թվականին օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը որոշում են վերագործարկել նվագախումբը։

Այժմ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Նարեկ Հախնազարյանն է, իսկ նվագախմբի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Հասմիկ Պապյանը։ Ինչպես նրանք են փաստում տարբեր հարցազրույցների ժամանակ, նվագախումբը շարունակում է իր գործունեությունը Արցախի մշակութային ժառանգությունը պահպանելու և տարածելու նպատակով։ Այն արդեն իսկ հասցրել է հանդես գալ համերգներով հայաստանյան բեմերում, պատրաստվում է նաև հյուրախաղերի արտերկրում։ Նույն հարցազրույցների ժամանակ նշվում է, որ նվագախմբի երաժիշտների թիվը դարձել է 25-ը, ինչն առաջին հայացքից կարող է հրաշալի ցուցանիշ թվալ։ Երաժիշտներն անգործ չեն, ևս մեկ անգամ բեմից հնչում է «Արցախ» անունը, և, իհարկե, արցախյան մշակութային ժառանգությունը չի կորչում։ Ընդ որում, եթե սկզբնական շրջանում նվագախումբը ունեցել է ֆինանսական դժվարություններ, և անգամ հղում էր արվում «Արցախ» անվանը, թե դա հովանավորներ փնտրելիս հավել յալ բարդություններ է ստեղծում, ապա հետագայում՝ 2025 թվականի հունվարից ՀԲԸՄ-ն շարունակել է իր աջակցությունը նվագախմբին, որպեսզի այն շարունակի իր կարևոր առաքելությունը՝ պահպանել և տարածել Արցախի մշակութային ժառանգությունը։

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ եթե մի կողմ ենք դնում հարցի ոչ պակաս կարևոր, բայց հուզական կողմը և սկսում ենք ուսումնասիրել որոշ փաստերի, պարզում ենք հետաքրքիր մանրամասներ։ Օրինակ, ըստ «Փաստի» ունեցած տեղեկությունների, այս պահի դրությամբ նվագախմբում աշխատում է արցախցի մի քանի երաժիշտ, և բոլոր այն երաժիշտները, որոնք Արցախի՝ անգամ ծանրագույն պայմաններում չեն դադարել աշխատել, այս կոլեկտիվում չեն ընդգրկվել:

Մեր հարցերի պատասխանները՝ հերքումները կամ հավաստիացումները, կարող էր տալ, օրինակ՝ նվագախմբի գեղարվեստական նախկին ղեկավար Գևորգ Մուրադյանը։ «Փաստը» կապվեց պարոն Մուրադյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ սեփական ցանկությամբ, տարիքի հետ կապված հանգամանքներից ելնելով, հրաժարվել է նվագախմբի հետ աշխատանքից, որևէ այլ հարցի հետ կապված մեկնաբանություն տալ չցանկացավ։ Փորձեցինք զրուցել նաև նվագախմբի ներկայիս գեղարվեստական ղեկավար Նարեկ Հախնազարյանի հետ։ Ավաղ, մեր զանգերը մնացին անպատասխան, նամակները՝ կարդացված, բայց նույնպես անպատասխան։

Որոշակի հարցադրումներ ուղղեցինք նաև ՀԲԸՄ-ին։ Օրինակ՝ մեզ հետաքրքիր էր, թե արդյո՞ք նոր գեղարվեստական ղեկավարի առջև դրվել է խնդիր արցախցի երաժիշտներին նվագախմբում ներգրավելու, նրանց աշխատանքով ապահովելու առումով։ Հաջորդիվ հարցրել էինք, թե ՀԲԸՄ-ն ինչ-որ կերպ վերահսկո՞ւմ է, թե ինչպես են ծախսվում ֆինանսական միջոցները, ինչ սկզբունքով, և որքան են վարձատրվում երաժիշտները։ Ակնկալել էինք նաև ստանալ մեկ այլ կարևոր հարցի պատասխան՝ ի՞նչ պատճառաբանությամբ են հեռացվել այն երաժիշտները, որոնք նույնիսկ 2024 թվականի հուլիսին դեռևս աշխատել են այս կոլեկտիվում: Հայկական ընդհանուր բարեգործական միությունից ստացված պատասխանը ներկայացնում ենք առանց խմբագրման. «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որպես բարեգործական կազմակերպություն, «Աջակցություն Արցախին» ծրագրի շրջանակում ֆինանսավորում է մի շարք մշակութային նախաձեռնություններ՝ նպաստելով դրանց վերագործարկմանը բռնի տեղահանությունից հետո։ Նշված նվագախումբը այդ ծրագրերից մեկն է։ Հարկ ենք համարում նշել, որ երբ ՀԲԸՄ-ն պատրաստակամություն հայտնեց աջակցել նվագախմբի գործունեության վերականգնմանը, առաջարկ է արվել մաեստրո Գևորգ Մուրադյանին՝ շարունակել առաջնորդել նվագախումբը։ Միայն վերջինիս մերժումից հետո է հրավիրվել Նարեկ Հախնազարյանը։ Մեր կազմակերպությունը չի հանդիսանում նշված նվագախմբի հիմնադիր կամ կառավարման մարմին։ Բացի այդ, ՀԲԸՄ-ն չի միջամտում շահառու կազմակերպությունների ներքին գործընթացներին և չունի իրավասություն վերահսկելու դրանց ստեղծագործական, կազմակերպչական կամ կադրային որոշումները։ Ձեր հարցման մեջ ընդգրկված տեղեկատվությունը վերաբերելի է գլխավորապես շահառու կազմակերպությանը՝ ««Արցախ» կամերային նվագախումբ» հիմնադրամին։ Մեր վերահսկողությունը սահմանափակվում է միայն տրամադրված միջոցների նպատակային օգտագործման վերահսկմամբ»,-ասված էր ՀԲԸՄ-ի պաշտոնական պատասխանում:

Ստացվում է, որ նվագախմբում հանդես եկող երաժիշտների ընտրությունը վերապահված է բացառապես հոգաբարձուների խորհրդին և գեղարվեստական ղեկավարին։ Հետաքրքիր կլիներ հասկանալ նաև, թե ինչպես է ՀԲԸՄ-ն վերահսկում ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը։ Կարելի է ենթադրել, որ այս պարագայում օգնության են գալիս տարեկան հաշվետվությունները։ Բայց թերևս անհասկանալի ու տարակուսելի է այն, որ մեզ ուղարկված պաշտոնական պատասխանում ասվում է, որ «կազմակերպությունը չի հանդիսանում նշված նվագախմբի հիմնադիր», մինչդեռ 2025 թվականի հունվարի 24-ին Ընկերության սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված գրառման մեջ փաստացի նշվում է՝ «Արցախի պետական կամերային նվագախումբը, որը հիմնադրվել էր ՀԲԸՄ-ի կողմից 2004 թվականին՝ խթանելու Արցախի մշակութային կյանքը, այժմ նոր էջ է սկսում Հայաստանում»:

Շուտով կլրանա երկրորդ տարին, երբ ապրում ենք մի իրականության մեջ, երբ Արցախն օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի վերահսկողության ներքո է գտնվում Արցախի մշակութային ողջ ժառանգությունը։ Ցավով ենք արձանագրում սա, բայց չենք կարող նաև ջայլամի պես վարվել, Արցախի լինելիության վկայությունն ու մշակութային ժառանգության կրողներն այսօր բացառապես մարդիկ են՝ Արցախի մեր հայրենակիցները։ Միանշանակ է այն, որ Արցախի անունը պետք է մշտապես հնչեցնել, նրա ժառանգությունը պահպանել ու ապրեցնել սերունդների համար, բայց դա պետք է անել նախ և առաջ արցախցու օգնությամբ։ Ու այստեղ կարևոր և առանցքային բառն է «պահպանել» և ոչ թե «օգտագործել»: Այս կարևոր առաքելությանը կարող է ու պետք է ծառայի «Արցախ» նվագախումբը։ Բայց իրականությունն այնպիսին է, որ Արցախի անվան ներքո գործող, այդ անունը հնչեցնող և նրա մշակութային ժառանգությունը «պահպանել» փորձող նվագախմբում այսօր ընդգրկված չեն արցախցի երաժիշտներ։ Այս հարցում չենք կարող սլաքները չուղղել նաև դեպի ՀԲԸՄ, որը ֆինանսավորում է նվագախմբին։ Մեր կարծիքով, նա պետք է հետամուտ լիներ այս կարևոր հարցին։ Երբ ներդրում ես կատարում անգամ փոքր նախաձեռնության մեջ, ցանկանում ես ամենայն մանրամասնությամբ տեղեկանալ, թե ուր են ուղղվում քո միջոցները։ Ինչպե՞ս կարելի է ներդրում կատարել Արցախի անունը կրող նվագախմբում և առնվազն հարցեր չառաջադրել գեղարվեստական ղեկավարին։ Նպատակը ո՞րն է այս նվագախմբի, և որո՞նք են ՀԲԸՄ ֆինանսավորման նպատակային ծախսերը: Մեզ գուցե հակադարձեն, թե երաժիշտները չեն ունեցել համապատասխան մասնագիտական որակավորում, դրա համար չեն ընդգրկվել նվագախմբի նորացված կազմում։ Իսկ գուցե այս դեպքում պետք էր կատարելագործել նրանց կատարողական հմտությունները։ Արցախցիները պետք է լինեն իրենց բնօրրանի մշակութային ժառանգությունը պահպանողը, և ինչ-ինչ պատճառներով նրանց նվագախմբի կազմից դուրս թողնելը տարբեր վարկածներ կարող է առաջ բերել՝ կապված նպատակների հետ. իրապես պահպանել և տարածել Արցախի մշակութային արժեքները և ժառանգությունը, թե՞ ստեղծել թյուր կարծիք, որ «Արցախ» անունը չի օգնում գումար հավաքագրել: Միգուցե բոլորը չեն ՀԲԸՄ-ի պես դյուրահավատ և հասկանում են, թե ինչ է այս դեպքում արվում Արցախ անվան շուրջ: Եվ այս պարագայում նույնիսկ մի կողմ ենք թողնում այն, որ կա նաև հարցի ֆինանսական կողմը, Արցախից բռնի տեղահանված երաժիշտների համար այդ աշխատանքը նաև ֆինանսապես ոտքերի վրա ամուր կանգնելու միջոց էր լինելու և մասնագիտական գործունեությունը շարունակելու հնարավորություն։ Ամենակարևորն այն է, որ Արցախի անունը կրող նվագախմբում մեծ մասամբ ընդգրկված չեն արցախցի երաժիշտներ։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասին