Հրազդանի ճանապարհին վթարից տուժած երիտասարդին տեղափոխել են հիվանդասենյակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է .
Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին փետրվարի 2-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մարմնի տարբեր վնասվածքներով Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Կարեն Սադոյանին Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ, նա արդեն ապաքինվում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, NEWS.am-ին տեղեկացրին Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին փետրվարի 2-ին տեղի է ունեցել ավտովթար, բախվել են «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 34 OS 642 (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Ս.) եւ «ՎԱԶ-21014» մակնիշի 35 PO 699 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



