Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սովորական խմիչք, որն արժե միլիոնավոր դոլարներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի ամենաթանկ ալկոհոլի վարկանիշն անընդհատ փոխվում է, քանի որ նման ըմպելիքներ արտադրողները ստեղծում են ավելի թանկ տարբերակներ՝ ըստ երևույթին հուսալով հայտնի դառնալ՝ հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում:

Չնայած մինչ այս նյութի հրապարակումը գուցե մեկ ուրիշ ռեկորդակիր «հայտնվի», բայց ներկայում այդ հարցում առաջին տեղը պատկանում է անգլիացիներին, որոնք ստեղծել են անհասկանալի թանկարժեք վիսկի, որը կոչվում է Isabellas Islay։ Դրա մեկ շշի արժեքը կազմում է մոտ 6,2 մլն դոլար, չնայած արտադրվում է այս վիսկիի նաև «բյուջետային» տարբերակը՝ մոտ 750 հազար դոլար արժողությամբ։

Ինչո՞վ է պայմանավորված նման գինը, ինչի՞ց է պատրաստված այդ խմիչքը, և ինչ-որ մեկը պատրա՞ստ է այդքան գումար վճարել դա համտեսելու համար։ Իրականում այդ վիսկիի գինը հիմնականում պայմանավորված է շշի ինքնարժեքով։

Այս հրաշքի ստեղծողը՝ Luxury Beverage ընկերությունը, հայտնի է դարձել՝ մի քանի տարի առաջ թողարկելով Ruwa-ն՝ աշխարհի ամենաթանկ ոչ ալկոհոլային ըմպելիքը: Այդ բացառիկ արտադրանքի մեկ շիշն արժե մոտ 5,5 միլիոն դոլար: Հիմա էլ նրանք մշակել են Isabellas Islay-ը՝ բարձրորակ, լավ հնեցված վիսկի, որը պատրաստված է ավանդական տեխնոլոգիայով: Այսինքն, գնորդը համտեսի ժամանակ առանձնահատուկ հաճույք չի զգա՝ դա պարզապես բարձրորակ վիսկի է։ Բայց ի՜նչ տարա ունի։ Նախատեսված շշերը հասանելի են երկու տարբերակով, և յուրաքանչյուր շիշը կարող է փոքր-ինչ փոփոխվել հաճախորդի ցանկությամբ: Առաջին և ամենաթանկ տարբերակը Isabella Original-ն է։ Դրանք այն շշերն են, որոնք ներկայում վաճառվում են յուրաքանչյուրը 6,2 միլիոնով։ Դա բյուրեղապակյա շիշ է, որը զարդարված է ավելի քան 8 հազար սպիտակ ադամանդներով և մոտ 300 ռուբիններով՝ կնքված սպիտակ ոսկուց խցաններով։ Արդյունքում յուրաքանչյուր շիշ ձեռքով ստեղծված իսկական ոսկերչական արվեստի գործ է։ Երկրորդ՝ ավելի «դեմոկրատական» տարբերակը, Isabella Special Edition-ն է, որն արժե, ինչպես արդեն նշեցինք, «ընդամենը» 740 հազար դոլար։ Այդ շիշը պատրաստված է բյուրեղապակուց և սպիտակ ոսկուց, ունի ադամանդներ, որոնք օգտագործվում են տառերը զարդարելու համար: Ի դեպ, Isabellas Islay–ի շիշը կարելի է օգտագործել մեկից ավելի անգամ, ուստի կարելի է ասել, որ գնորդն ավելի շուտ օրիգինալ սպասք է գնում, քան բուն խմիչք։

Իսկ մինչ Isabellas Islay-ի շուկա դուրս գալը աշխարհի ամենաթանկ վիսկին 1906 թվականին Aisla T'Orten-ի կողմից ստեղծված ըմպելիքն էր: Այն արժեր 1,4 միլիոն դոլար և պահվում էր շոտլանդական մի ընտանիքում ավելի քան մեկ դար՝ մինչև 2010 թվականը, երբ վաճառվեց Master of Malt ընկերությանը: Այս դեպքում վիսկիի գինը պայմանավորված էր ոչ թե շշով, այլ պարունակությամբ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան