Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի վերջին հայտարարությունից որոշ քոչարյանականներ նեղվել են, երբ Տիգրանը մատնանշում էր որ իրենք ուզում են ձայներ տանել ՀՀԿ դեմ արշավ անելով․ Վահան Բաբայան
ԲԼՈԳՎահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի վերջին հայտարարությունից որոշ քոչարյանականներ նեղվել են, երբ Տիգրանը մատնանշում էր որ իրենք ուզում են ձայներ տանել ՀՀԿ դեմ արշավ անելով:
Հիմա եկեք հասկանանք ինչ՞ու են այս հայտարարությունը հատկապես ծանր տարել իմպիչմենտին բոլոր հնարավոր արդարացումներով չմիացածները`այսուհետև «չմիացողների շարժման» ակտիվ թևը:
Ակնհայտ է,որ քաղաքական օլիմպոսից մեծ լոնքերով իջնում է իրենց առաջնորդը և բոլոր շանսերը արդեն առկա են,որ 2026թ սպասող «չմիացածներիշարժումը» սխալ հաշվարկ անելով չմտնի նույնիսկ ԱԺ, քանի որ հայտնվել է 4% ռեյտինգի շեմին: Հիշելով 2021թ ու իրենց ախորժակը պատկերացրեք դա ինչ կատաստրոֆա է:
Հիմա Տիգրանի ասածի որ՞ մասն է սխալ,որ արշավեք անում ՀՀԿ-ի դեմ թե՞ որ ձայներ եք ուզում տանել, կարծում եմ արդար կլինի ասել, որ երկու հարցում էլ դա ճշմարտություն է ու գրեք չգրեք արդեն եղանակ չեք փոխելու, համակերպվեք:
Ի վերջո էդ ձեզ ինչու՞ էր թվում, որ ընդդիմադիր դաշտը ձեր սեփականությունն էր, քաղաքական դաշտը փոխվում է ուզեք դա թե չուզեք:
Շարունակելի...
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



