Իրանն ակնկալում է 5 անգամ մեծացնել գազի մատակարարումը Հայաստան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻրանը էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման շրջանակներում դիտարկում է Հայաստան գազի արտահանումը հինգ անգամ մեծացնելու հնարավորությունը: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի գազի արտահանման հարցերով ազգային ընկերության տնօրեն Ալիրեզա Կամելին, գրում է РИА Новости-ն:
«Անգամ, համատեղ համաձայնագրի (Իրանի և Հայաստանի միջև) հիման վրա, հնարավորություն կա մեծացնել գազի մատակարարումները մինչև օրական հինգ միլիոն խորանարդ մետր»,- ասել է Կամելին:
Այսօրվա դրությամբ, ինչպես նշում է լրատվամիջոցը, Իրանն օրական արտահանում է մոտ մեկ միլիոն խորանարդ մետր գազ Հայաստան:
Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցումը կարող է կարևոր գործոն դառնալ Հայաստան իրանական գազի մատակարարումները մեծացնելու համար, կարծում է ընկերության տնօրենը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



