Ոստիկանները պարզել են վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Նոր Նորքի բաժնում հունիսի 23-ին հաղորդում էր ստացվել «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում ինքնությունը չպարզված տղամարդու վրաերթի ենթարկելու մասին: Վերջինս հունիսի 25-ին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Նոր Նորքի և Կենտրոնականի բաժինների քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձը չպարզված տղամարդը ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, Երևանի Նոր Նորքի 6-րդ փողոցի բնակիչ, 1986 թ. ծնված Պողոս Գարջյանն է:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



