Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Համակարգային խնդիրների ստվերը ֆինանսական գործառնությունների իրականացման ոլորտում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհում ֆինանսական ոլորտը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել՝ դառնալով տնտեսությունների կայունության և զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը: Ֆինանսական համակարգի հիմնական նպատակը տնտեսության այլ հատվածների և բնակչության ֆինանսական կայունության ապահովումն է, ինչը հատկապես կարևոր է զարգացող տնտեսություն ունեցող երկրի համար:

Եթե նույնիսկ պետությունը հարուստ լինի ռեսուրսներով, սակայն չկարողանա կայուն ու արդյունավետ աշխատող ֆինանսական համակարգ ստեղծել, չի կարող նաև խթանել տնտեսության զարգացումն ու բարեկեցիկ կյանք ապահովել քաղաքացիների համար։ Վերցնենք Արգենտինայի օրինակը, որն ահռելի տարածք ունի, հանքային ռեսուրսներ ու մարդկային կապիտալ, բայց կայուն ֆինանսական համակարգ չձևավորելու արդյունքում մեկ ճգնաժամից մյուսն է թևակոխում։

Ու ինչպես ցանկացած ժամանակակից համակարգ, ֆինանսական գործառնությունների ոլորտը նույնպես կառուցված է տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, որոնք նոր հնարավորություններ են բացում ֆինանսական համակարգի զարգացման տեսանկյունից, բայց, միևնույն ժամանակ, իրենց հետ բերում են խոցելիություն։ Իսկ առցանց ֆինանսական գործառնությունները վերջին տարիներին, ինչպես բազմաթիվ երկրների դեպքում, Հայաստանում ևս դարձել են ֆինանսական համակարգի անբաժանելի ու կրիտիկական մասը: Թվայնացման և տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, բանկերն ու վճարային համակարգերը սկսել են առաջարկել ծառայություններ, որոնք թույլ են տալիս հաճախորդներին իրականացնել վճարումներ, փոխանցումներ և ֆինանսական այլ գործարքներ առանց ֆիզիկական ներկայության: Սա հատկապես կարևոր է Հայաստանի նման երկրի համար, որտեղ խրախուսվում են անկանխիկ վճարումները՝ ստվերային տնտեսության դեմ պայքարելու, թափանցիկության բարձրացման և գործարքների արագացման նպատակով:

Այնուամենայնիվ, չնայած բանկային համակարգի բավական կայացածությանը, առցանց գործառնությունների աճը բերել է նաև նոր մարտահրավերներ, այդ թվում՝ տեխնիկական խափանումներ, կիբեռանվտանգության ռիսկեր և համակարգերի հուսալիության հետ կապված խնդիրներ: Այս խնդիրներից ամենաուշագրավը ArCa վճարային համակարգում տեղի ունեցած խափանումներն են, որոնք արդեն պարբերական են դարձել։ Որոշ ակի պարբերականությամբ նման խնդրի ենք բախվում, իսկ դա խորապես ազդում է հանրության վստահության և տնտեսական գործընթացների վրա: Ու այնպես չէ, որ գործ ունենք ինչ-որ երկրորդական վճարային պլատֆորմի հետ։ ArCa-ն՝ որպես վճարային քարտերի միասնական հարթակ, երկրի ներքին ֆինանսական ենթակառուցվածքների անկյունաքարերից մեկն է։ Այն միավորում է բանկեր, վճարային ծառայություններ մատուցող կազմակերպություններ և այլ շահագրգիռ կողմեր՝ ապահովելով քարտային գործառնությունների հուսալիությունը, արագությունն ու միջբանկային փոխադարձ ճանաչելիությունը։

Թեև ArCa համակարգը երկար տարիներ համարվել է կայունություն ապահովող առանցք հայկական բանկային համակարգում, վերջերս տեղի ունեցած խափանումը ևս ցույց տվեց, որ համակարգի թվային ենթակառուցվածքները հագեցված չեն ճգնաժամային դիմադրողականության կամ արագ վերականգնվելու մեխանիզմներով։ Հերթական խափանումը մի քանի ժամվա ընթացքում ստիպեց հազարավոր քաղաքացիների ու տնտեսվարողների դադարեցնել առևտուրը, ի զորու չլինել կատարել քարտային վճարումներ և առցանց փոխանցումներ կամ դրանց համար երկար սպասել։ Ու մինչ խանութներում, սրճարաններում, բժշկական հաստատություններում և նույնիսկ հասարակական տրանսպորտում քարտով վճարումները դարձան անհնար կամ խիստ սահմանափակ, դա պատճառ դարձավ հանրային դժգոհության ալիքի հասունացման համար: Ըստ որում, խափանումների հստակ պատճառներն այդպես էլ չբացահայտվեցին: Չնայած ժամեր անց համակարգի աշխատանքը մասամբ վերականգնվեց, որոշ խնդիրներ, մասնավորապես բանկային հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում, շարունակեցին պահպանվել:

Այս խափանումները լուրջ հետևանքներ ունեցան ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ տնտեսության վրա: Անկանխիկ վճարումների վրա հիմնված տնտեսությունում նման խափանումները կարող են հանգեցնել զգալի ֆինանսական կորուստների: Օրինակ՝ առևտրի կենտրոններում և խանութներում վաճառքները կտրուկ նվազեցին, քանի որ սպառողները չկարողացան վճարել իրենց քարտերով: Հասարակական տրանսպորտում ուղևորները բախվեցին խնդիրների՝ փորձելով ձեռք բերել էլեկտրոնային տոմսեր, ինչը խաթարեց նրանց ամենօրյա ռիթմը:

Ավելին, այս խափանումներն, ընդհանուր առմամբ, բացասաբար են անդրադառնում անկանխիկ վճարումների նկատմամբ հանրության վստահության վրա: Իսկ ո՞վ պետք է պատասխանատու լինի այդպիսի խափանումների համար, այդպես էլ մնում է անհայտ։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ նման խափանումները կարող են ազդել նաև երկրի ընդհանուր ներդրումային գրավչության վրա։ Ֆինանսական ենթակառուցվածքների հուսալ իությունն ու թափանցիկությունը ներդրողների համար առաջնային ցուցանիշներից են։ Նրանց համար անհրաժեշտ է, որ պետության ֆինանսական հենքը աշխատի անխափան, տեղեկատվական անվտանգության ու տեխնիկական պաշտպանության պատշաճ մակարդակով։ Եթե նման խափանումները շարունակական դառնան կամ չվերլուծվեն խորքային մակարդակով, ապա դրանք կարող են ձևավորել կասկածամիտ մթնոլորտ՝ թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ներդրողների շրջանում, որքան էլ բանկային համակարգն ինքնին վստահություն ներշնչի։

Նմանատիպ իրավիճակը բացահայտում է մի շարք համակարգային խնդիրներ: Նախ՝ ֆինանսական համակարգի թվայնացումը, չնայած իր առավելություններին, պահանջում է ավելի հուսալի ենթակառուցվածքներ, որոնցից ամենակարևորը պաշտպանական շերտերի ստեղծումն է՝ խափանումների կամ կիբերհարձակումների ժամանակ այդ հատվածները գործարկելու նպատակով։ Տեխնոլոգիական խափանումները ցույց են տալիս, որ ներկայիս համակարգը բավարար ճկունություն և կայունություն չունի: Այնինչ, մեզ նաև նորարարական լուծումներ են անհրաժեշտ։

Մյուս կարևոր քայլն այն է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը պետք է դիվերսիֆիկացնի իր վճարային ենթակառուցվածքները՝ նվազեցնելու կախվածությունը մեկ օպերատորից: Այս խնդիրների լուծումը պահանջում է համակարգային մոտեցում, ներառյալ ներդրումները տեխնոլոգիաներում, մասնագետների վերապատրաստումը և կարգավորող մարմինների ավելի ակտիվ դերակատարությունը: Ավելին, հարկ է պահպանել նաև կանխիկի շրջանառության մեծ ծավալը, որի դեպքում վճարային համակարգի խափանումներն էական ազդեցություն ունենալ չեն կարող ֆինանսական գործառնությունների իրականացման ժամանակ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան Աբրահամյան