Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծննդյան տարվա վերջին թվի միջոցով իմացեք նորը ձեր մասին

ԼԱՅՖ

168.am-ը գրում է .

Marketium.ru կայքը գրում է, որ հին չինական օրացույցի համաձայն՝ յուրաքանչյուր ժամանակ երկրի վրա թագավորում է 5 տարերքներից մեկը:

1. Երկիր (ծննդյան վերջին թիվը 8 կամ 9):

Այս մարդիկ հուսալի և համբերատար են, մերձավոր հարազատների համար պատասխանատու են: Նրանք շատ ամբիցիաներ ունեն, բայց միևնույն ժամանակ՝ իդեալիստ են: Խնդիրները լուծում են աստիճանաբար, սթափ ուղեղով: Նրանց ինտուիցիան շատ լավ է զարգացած: Շրջապատող անձինք հաճախ են փորձում հավասարվել այս մարդկանց, քանի որ նրանց բարոյահոգեբանական արժեքները բարձր մակարդակի վրա են: Նրանք գնահատում են էթիկան և կարգուկանոնը, ինչպես նաև կարողանում են իրենց սեփական ռեսուրսներն օգտագործել մտածված: Նրանք շատ լավ հարաբերություններ ունեն փողի հետ: Զգացմունքների առումով զուսպ են, սակայն կարիք ունեն, որ սիրեն իրենց: Նրանք մի փոքր «ավանտյուրիզմի» և կենդանության կարիք ունեն: Դաժան և կամակոր են լինում: Ցանկանում են վերահսկել ամեն ինչ և հաճախ ղեկավարվում են միայն իրենց շահով և հետաքրքրությամբ: Կյանքում ամենից շատ վախենում են անհայտությունից: Երկրի գույնը դեղինն է, և այն ասոցիացվում է նյութափոխանակության համակարգի հետ: Այս մարդկանց խորհուրդ է տրվում հեռու մնալ ճահճային տարածքներից, ինչպես նաև շատ խոնավ հատվածներից:

2. Կրակ (ծննդյան վերջին թիվը 6 կամ 7):

krak

 

Այս մարդիկ միշտ արկածների կարիք ունեն և երբեք չեն հրաժարվում հետազոտել որևէ նոր բան: Նրանք շատ ակտիվ և էներգիայով լեցուն մարդիկ են՝ ղեկավար լինելու կարողություններով: Նրանք սիրում են մրցակցել և հաղթել: Նրանք սովորաբար գայթակղիչ են, տանել չեն կարողանում միայնությունը, նախընտրում են իրենց շրջապատել մարդկանցով և մշտական շարժումով:

Բացի դրանից՝ նրանք շատ կապված են հարազատների հետ և պահպանում են ընտանեկան կապերը: Նրանք առանձնանում են բարձր ինքնագնահատականով և ինքնավստահությամբ, նրանք խելացի են և ընկերասեր: Նրանց թերություններից են ագրեսիվությունն ու իրենց նպատակին ամեն կերպ հասնելու ձգտումը: Բացի դրանից, նրանք չափազանց էմոցիոնալ են և համբերության պակաս ունեն, էգոիստ են և չափազանց ամբիցիոզ: Կրակի գույնը կարմիրն է, այն կապված է անոթային համակարգի և սրտի հետ: Նրանց խորհուրդ է տրվում հեռու մնալ շատ տաքությունից և չտրվել զգացմունքներին:

3. Ծառ (ծննդյան վերջին թիվը 4 և 5):

car

Այս մարդիկ շատ առատաձեռն են: Նրանք հավատարիմ են իրենց սկզբունքներին, սիրում եմ հետազոտել աշխարհը և վերլուծել տեղեկությունները, բայց այդ, տարբերվում են համոզվածության բարձր աստիճանով: Նրանք շատ արտիստիկ են և ստեղծագործող, ինչը հաճախ արտահայտվում է ամեն ինչում, ինչի նրանք ձեռք են մեկնում: Նրանք շատ աշխատասեր են, միշտ իրենց համար զբաղմունք են փնտրում՝ աշխատելով միշտ զբաղված լինել և կարծելով, որ աշխատանքն իրենց ուժերի դրսևորման լավագույն միջոցն է: Ինքնավստահությունը նրանց լավագույն գծերից մեկն է:

Նրանք միշտ շնորհակալ են այն ամենի համար, ինչ ունեն, և չեն փորձում թռչել իրենց գլխից վերև: Նրանց հետաքրքրությունների շրջանակը շատ մեծ է և տարբեր: Նրանք հավատարիմ ընկերներ են և իրենց երբեք էգոիստի նման չեն պահում, իդեալական թիմային աշխատող են: Նրանց թերությունների շարքին կարելի է դասել հաշվարկով ապրելը: Նրանք կարող են իրենց վրա շատ խնդիրներ վերցնել, ավելի, քան կարող են լուծել: Այդ պատճառով էլ նրանք հաճախ են իրենց ծանրաբեռնում աշխատանքով, ինչը ոչ մեկի օգուտ չի բերում: Այլ բառերով ասած՝ նրանք պետք է սովորեն իրենց համար սահմանափակումներ դնել և ճիշտ հաշվել իրենց ուժերը: Որոշ իրավիճակներում նրանք կարող են չափազանց կախված լինել ուրիշներից և կորչել ամբոխի մեջ: Նրանց եղանակը գարունն է, գույնը՝ կանաչը: Նրանք պետք է խուսափեն այն տարածքներից, որտեղ շատ քամի կա:

4. Ջուր (ծննդյան վերջին թիվը 2 և 3):

cov

Նրանք համարվում են հմայիչ և կարեկցող, ինչպես նաև կարողանում են ցավակցել: Նրանք շատ ճկուն են և կարողանում են լողալ ալիքի ուղղությանը համապատասխան: Նրանք խելացի են և ստեղծագործող: Նրանք շատ լավ երևակայություն ունեն և չեն վախենում այն օգտագործել: Նրանց շրջանակում շատ են փիլիսոփաներն ու մտածողները, նրանք անկախ են և հաճախ յուրացնում են մի քանի մասնագիտություն: Նրանք շփվելու հրաշալի ունակություններ ունեն և կարող են շատ համոզիչ լինել:

Նրանք նաև դիվանագիտական լավ ունակություններ ունեն: Նրանք լավ ինտուիցիա ունեն և կարողանում են նկատել այն, ինչ դուրս է մնում մյուսների ուշադրությունից: Նրանք լավ կազմակերպիչներ են և լավ կատարողներ, կարողանում են նկատել շրջապատող անձանց հատուկ տաղանդներն ու օգնել զարգացնել դրանք: Նրանք կարող են փակ և ոչ անկեղծ լինել և երբեք իրենց գաղտնիքները չեն պատմում ուրիշներին: Նրանց հատուկ է նաև մանիպուլյացիայի ենթարկելու ձգտումը: Նրանք միշտ փնտրում են պարզ և հեշտ ելք ամեն ինչից, քանի որ աչքի են ընկնում պասիվությամբ: Նրանք պետք է սովորեն ամուր կանգնել իրենց ոտքերի վրա և գնալ սեփական ճանապարհով: Նրանք պետք է խուսափեն ջրային տարածքներից, որքան էլ պարադոքսալ է դա հնչում: Նրանց եղանակը ձմեռն է, գույնը՝ սևը:

5. Մետաղ (ծննդյան վերջին թիվը 0 և 1):

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMi81LXN0aWhpal9lNGRhM2I3ZmJiY2UyMzQ1ZDc3NzJiMDY3NGEzMThkNS5qcGc=.prx.5dfaa9f4

Նրանք անկախ են, ինքնուրույն, ինչը պայմանավորված է նրանց բնավորությամբ: Նրանք սիրում են իրենց, բայց միևնույն ժամանակ՝ հոգ են տանում մյուսների նկատմամբ և հարգում են նրանց: Որպես կանոն՝ նրանք ակտիվորեն և առանց տատանվելու կարողանում են տեր կանգնել իրենց իրավունքներին և կարծիքին: Նրանք գերադասում են հավասարակշռությունը և հաճախականությունը: Նրանք առանձնանում են հուսալիությամբ և վճռականությամբ:

Միևնույն ժամանակ, նրանք չեն փորձում լինել ամբոխի մի մասը: Երբ նրանք գիտեն, թե ինչ են ուզում և ինչ են փնտրում, ապա կարելի է նախանձել նրանց վճռականությանը: Նրանք միայնությունից չեն վախենում, միակ բանը, որ ուզում են հասարակությունից, իրենց հաջողություններն ընդունելն է: Թերությունների շարքին կարելի է դասել նրանց պարբերական իմպուլսիվությունը: Նրանք անհաղթահարելի ձգտում ունեն դեպի գումարը, շքեղությունն ու իշխանությունը: Հաճախ կարող են կամակոր լինել, իսկ պահվածքը կարող է անհիմն լինել: Ղեկավար լինելով՝ նրանք բավական պահանջկոտ են և ցանկանում են, որ ենթակաները մաքսիմալ համապատասխանեն իրենց բարձր ստանդարտներին և սպասումներին: Նրանց եղանակն աշունն է, գույնը՝ սպիտակը:

Պատրաստեց 168.am-ը

 

Ռադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցության Վահան Կոստանյանը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը Toyota-ն Մեքսիկայից տեղափոխվում է ԱՄՆ. Թրամփ Ռյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ում Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռը «Ուիմբլդոն»․ Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչում է Միջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալը Անգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար (տեսանյութ) Փարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻ գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների Ինչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԼիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանՄասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՎրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Ռուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն Վարդանյան Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Բժիշկները հայտնաբերել են մի հայտնի խաղալիք, որը երեխաներին հիվանդանոց է ուղարկումԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Խաղի ժամանակ կայծակը հարվածել է ֆուտբոլիստինԶելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ Սավգուլյան18-ամյա տղան առևանգել է դպրոցական աղջկաՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԻնչպես փայտե հեծանիվի վրա առաջին անգամ շարժիչ դրվեց. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈԻԼԻՍԻ). Դալիի ստեղծագործությունների ցուցադրությունը Հայաստանում. «Փաստ»Ո՞րն է իրական քաղաքական խնդիրըՊետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»