Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պահքային կերակրատեսակներ

ԼԱՅՖ

168.am-ը գրում է .

Կարտոֆիլի կոլոլակներ

Անհրաժեշտ է` 500գ կարտոֆիլ, 1 գլուխ սոխ, կես բաժակից քիչ ընկույզ, 2-3 ճաշի գդալ գինու քացախ, մի քիչ ջուր` 1ճ. գդալ, 1 պճեղ սխտոր, 0,5 բաժակ մանր կտրատած համեմ կամ սամիթ, աղն ու պղպեղն՝ ըստ ճաշակի:

Պատրաստումը` կարտոֆիլը եփել սովորական ձեւով ու տրորել: Հետո ընկույզը, սխտորը, համեմը աղով ու պղպեղով լավ տրորել: Ստացված զանգվածը բացել քացախով ու ջրով, ավելացնել շատ մանր կտրատված սոխը: Կարտոֆիլը եւս խառնել այս զանգվածին, ապա լավ խառնելուց հետո պատրաստել ձվի չափ կոլոլակներ, դնել ափսեի մեջ, մատուցել:

Բրնձի ֆրանսիական աղցան

Անհրաժեշտ է 50 գ բրինձ, 1-ական կարմիր եւ կանաչ քաղցր պղպեղ, 1 հատ լոլիկ, 1 հատ մարինացված վարունգ, 1 գլուխ սոխ, մարոլ, աղ ու քացախն՝ ըստ ճաշակի:

Պատրաստումը` բրինձը եփել աղաջրում ու թողնել, որ սառի: Այնուհետեւ վերը թվարկված մթերքները կտրատել ու խառնել արդեն սառած բրնձին: Ըստ ճաշակի ավելացնել աղ, պղպեղ ու քացախ:

Բանջարեղենային աղցան

Այս աղցանի համար անհրաժեշտ է ոչ շատ մեծ բողկ, գազար, խնձոր, 3 պճեղ սխտոր, 1/4կիտրոն, 1/2 թեյի գդալ չոր կիտրոնի կեղեւ, կամ կարելի է նաեւ թարմ կեղեւ: Բողկը, գազարը եւ խնձորը քերել մանր քերիչով: Ստացված զանգվածը լավ խառնել: Ավելացնել ծեծած սխտորն ու կեղեւը: Վերջում աղցանի մեջ քամել կիտրոնն ու մի քիչ աղ անել:

Սիսեռով և թթու վարունգով աղցան

Անհրաժեշտ է 1 բաժակ սիսեռ, 3 թթու վարունգ, 1-2 գլուխ սոխ, 2 թեյի գդալ ձեթ, աղ, սեւ պղպեղ եւ կանաչի: Նախօրոք թրջած սիսեռը եփել եւ սառեցնել: Թթու վարունգը մանր կտրատել ու ավելացնել սիսեռին, հետո ավելացնել մանր կտրատած սոխը: Այս ամենը համեմել ձեթով, աղով ու մյուս համեմունքներով: Մատուցելիս էլ վրան կանաչի կտրատել:

Բանջարեղենով շոգեխաշած դդում

Այս ճաշատեսակը պատրաստելու համար անհրաժեշտ է 300 գ դդում, 2 լոլիկ, 1 պղպեղ, 2 կարտոֆիլ, մի քիչ ձեթ և աղ՝ ըստ ճաշակի: Մանր խորանարդիկներով կտրատված դդումը տապակել ձեթով, այնքան, որ կիսապատրաստ լինի: Այնուհետեւ լցնել պղնձի մեջ, ավելացնել նախօրոք տապակած լոլիկն ու պղպեղը: Դդումի փափկելուց հետո ավելացնել նախօրոք տապակած կարտոֆիլն ու զգույշ խառնել ու համեմել աղով: Մատուցելիս կարելի է համեմել կանաչիով:

chashushuliՍնկով լցոնված լոլիկ: Անհրաժեշտ է 2 հատ մեծ լոլիկ, 200 գր. եփած շամպինիոն տեսակի սունկ,

1 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ ձեթ, 2 ճաշի գդալ պաքսիմատ ու կանաչի:

Պատրաստման եղանակը. լոլիկը բաժանում ենք երկու մասի եւ հանում միջուկը: Այնուհետեւ սոխն ու լոլիկի միջուկը մանր կտրատել, տապակել ձեթի մեջ: Հետո սունկը եւս մանր կտրատել, ավելացնել նախկինին, աղ անել ու լցոնը տեղավորել լոլիկների մեջ, վրան լցնել պաքսիմատ ու դնել ջեռոցում` թողնելով 15-20 րոպե:

Կիվին եզակի նյութեր է պարունակում

Նորվեգացի գիտնականները կիվիի մեջ եզակի նյութ են հայտնաբերել, որին դեռ անուն չեն տվել. այն այրում է զարկերակային ճարպային պաշարիչները: Որպես հետեւանք՝ նվազում է թրոմբների առաջացման վտանգը: Օրվա մեջ` 2-3 կիվի, և մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի: Այն ժամանակահատվածում, գիտնականների գնահատմամբ, մոտավորապես 15 տոկոսով նվազում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների պարունակությունը: Ինչպես ենթադրում են բժիշկ-սրտաբանները` կիվիի պտուղները կարող են ասպիրինի այլընտրանքային օգտակար տարբերակը դառնալ: Նոր Զելանդիայում արդեն սկսել են կիվիից ծամվող հաբեր և պատիճներ պատրաստել: Իհարկե, չմոռանանք, որ կիվին նաեւ ուժեղ ալերգեն է համարվում:

Աղբյուրը <a href="http://168.am/2016/02/07/592022.html">© 168.am</a></br>

Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ Մխիթարյան