Բրիտանական մզկիթները կիրակի օրը կբացեն իրենց դռները ոչ մահմեդականների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիրակի օրը ողջ Բրիտանիայում ավելի քան 80 մզկիթ կբացի իր դռները ոչ մահմեդականների համար՝ հույս ունենալով ցրել իսլամի մասին բացասական պատկերացումները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ակցիան կազմակերպել է Բրիտանիայի մահմեդական խորհուրդը, որը Միացյալ Թագավորության ամենախոշոր իսլամական ասոցիացիաներից մեկն է:
Այդ կազմակերպության ներկայացուցիչների խոսքերով՝ նրանց անհանգստացնում է այն, որ իսլամիստների զինված հարձակումները ստիպում են շատ մարդկանց զգուշորեն վերաբերել իսլամին:
Անցած տարվա ընթացքում մահմեդականների վրա հարձակումների քանակը կտրուկ աճել է:
Մզկիթներ հրավիրված անձինք կկարողանան նայել, թե ինչպես են անցկացվում աղոթքները, լսել կրոնի հիմունքների մասին տեղեկություններ կամ պարզապես մեկ բաժակ թեյ խմել:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



