Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 11-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews.am-ը գրում է .
Պակիստանի Բելուջիստան նահանգի վարչական կենտրոն Քվետտա քաղաքում, փետրվարի 6-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 11-ի։ Զոհերի թվում է մեկ 13-ամյա աղջիկ եւ 4 սահմանապահ, եւս 35 մարդ վիրավորվել է։
Տեղի ոստիկանության տվյալներով, ահաբեկիչը, ենթադրաբար «Թեհրիք ի Թալիբան Պակիստան» խմբավորումից, պայթեցրել է իրեն շաբաթ երեկոյան քաղաքի բազմամարդ շրջանում, որտեղ գտնվում է շուկա, դատարանի շենքը եւ իշխանության այն մարմիններ։ Հարձակման թիրախը եղել է այդ պահին շուկայի հրապարակով անցնող սահմանապահ զորքերի ավտոշարասյունը։
Պայթյունին հարակից տարածքներում արդեն ոչնչացվել է երկու գրոհային, եւս 35 կասկածյալներ ձերբակալվել են եւ հարցաքննվում են, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



