Պրահայում հարձակվել են փախստականների համար նախատեսված կենտրոնի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTert.am-ը գրում է .
Պրահայում մոտ 20 անհայտ անձինք այրել են կենտրոնը, որն օգնում է փախստականներին:
Հարձակումը տեղի է ունեցել նախօրեին՝ փետրվարի 6-ին՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել Չեխիայի մայրաքաղաքում մահմեդականների և ներգաղթի դեմ, գրում է korrespondent.net-ը:
Հարձակվողները ներխուժել են «Կլինիկա2» կենտրոն, որը փախստականների համար հագուստի հավաքման ակցիա էր կազմակերպել, և այրվող խառնուրդով շշեր են նետել:
Իշխանությունները հայտնում են, որ հարձակման հետևանքով առնվազն մեկ մարդ է վիրավորվել: Պրահայի հրշեջների խոսնակը հայտնել է, որ կրակը արագ մարվել է:
Կենտրոնում աշխատող ակտիվիստները պատմել են, որ հարձակվողները նեոնացիստներն են եղել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



