Իսպանիայում կալանավորել են տիկնիկավարների՝ ԷՏԱ-ին գովերգելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի դատարանը երկու տիկնիկավարների կալանավորելու որոշում է կայացրել, որոնց ելույթներից մեկի ժամանակ իշխանություններն ահաբեկչությունը գովերգելու փաստ էին արձանագրել։
Ինչպես հաղորդում է AP-ը, դատավոր Իսմայել Մորենոն որոշել է, որ Ալֆոնսո Լազարո դե լա Ֆուենտեն եւ Ռաուլ Գարսիա Պերեսը տիկնիկային ներկայացում են կազմակերպել, որտեղ ցուցադրել են «դատավոր տիկնիկի կախաղան բարձրացնելը, խաչով միանձնուհու սպանություն եւ ոստիկանության մասնակցությամբ ծեծ»։
Բացի այդ, իշխանությունների կարծիքով, տիկնիկավարները գովերգել են բասկերի ազգայնական կազմակերպություն ԷՏԱ-ն, որն Իսպանիայի, ԱՄՆ-ի իշխանությունները եւ ԵՄ-ն համարում են ահաբեկչական կազմակերպություն։
Ահաբեկչության գովերգումն Իսպանիայում 1995 թվականից քրեական հանցագործություն է համարվում, հաղորդում է RT-ն։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



