Սեուլն ու Վաշինգտոնը կբանակցեն Կորեական թերակղզում ամերիկյան ՀՀՊ համակարգի տեղադրման շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեուլն ու Վաշինգտոնը բանակցություններ կսկսեն Կորեական թերակղզում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղադրման շուրջ՝ Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքին ի պատասխան: Ըստ Reuters-ի, այս մասին հայտարարել են Հարավային Կորեայի իշխանությունները:
Խոսքը նորագույն THAAD (Terminal High Altitude Area Defense System) համալիրների մասին է, որոնք կարող են փոքր եւ միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ ոչնչացնել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, փետրվարի 7-ին Հյուսիսային Կորեան արբանյակով հրթիռ է արձակել: Այդ մասին Փհենյանի հայտարարությունների առիթով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է արտակարգ նիստ հրավիրել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



