Իշխանությունները հեշտորեն տրվում են երրորդ երկրների քմահաճույքներին. Աբրահամյան
ԲԼՈԳԱՄՆ-ից և Իսրայելից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ Իրանի շուրջ գեոպոլիտիկ թնջուկը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլ առաջիկայում ավելի ծանր իրադարձություններ են սպասվում:
Իրանում այս ամենը բնականաբար լավ հասկանում են և գոնե տեսանելի մասով աշխատում են շարքից դուրս եկած ռազմական միավորներն ու համակարգերը վերականգնել և արդիականացնել:
Ավելին, Իրանը ՀՕՊ և հատկապես ավիացիայի ու մեծ գործարքներ է անում, մեծացնում իր հրթիռային և ԱԹՍ պարկի տեխնիկական-մարտավարական հնարավորությունները:
Այս համատեքստում չեմ ուզում ավելորդ անգամ կենտրոնանալ Իրանի դեմ հարձակման այն հնարավոր հետևանքներին, որոնք ուղղակի և անուղղակի ձևով կարտահայտվեն ռեգիոնի և Հայաստանի վրա, հատկապես որ հայաստանյան իշխանությունները հեշտորեն տրվում են երրորդ երկրների քմահաճույքներին և միակ բանը որ անում են` հասարակությանը չորրորդական նշանակության հարցերի վրա կենտրոնացնելն է:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



