Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խնձոր, կարտոֆիլ, ցորեն. է՞լ ինչ թանկացում սպասենք աշնանը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այս տարի Հայաստանի ողջ տարածքում գարուն–ամառ սեզոններին բավականին առատ անձրևներ տեղացին, կարկուտներ եղան, անգամ պտտահողմ, ինչի հետևանքով բազմաթիվ գյուղացիներ բողոքում էին, որ բերքը վնասվել է։ Նրանցից շատերը նշում էին, որ այս տարի բանջարեղենը և միրգը էլ ավելի թանկ կվաճառվեն, քան նախորդ տարիներին։

Բացի այդ, Վերին Լարսում խցանումների պատճառով, նաև մաքսային խնդիր ներով պայմանավորված վրացական սահմանում մնացել էին կոնյակով, ծիրաններով, ծաղիկներովև այլ մթերքով բեռնված հայկական բեռնատարներ։ Արտահանումն այս տարի գլխացավանք է թե՛ արտահանողների, թե՛ գյուղացիների համար։

Ի՞նչ իրավիճակ է գյուղատնտեսության ոլորտում, ի՞նչ խնդիրներ  կաև ի՞նչ ճգնաժամերի սպասենք աշնանը․ այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց գյուղատնտես Հարություն Մնացականյանի հետ։

«Խնդիրների մասով, օրինակ,  կոնյակի հետ կապված. ինչպես գիտեք, Վրաստանի սահմանին կոնյակով բեռնատարներ են կանգնած, և կոնյակի չիրացվելիությունը, դժվար արտահանումը բերելու է խաղողի մթերման ծավալների կրճատման, ինչը շատ հնարավոր է գյուղացիներն իրենց վրա զգան սեպտեմբերից հետո։ Շատ մտահոգիչ պատկեր է, հույս ունենք, որ մինչ սեպտեմբեր կոնյակի արտահանման խնդիրը մի ձև կլուծվի»,– նշեց Մնացականյանը։

Ըստ գյուղատնտեսի՝ ծաղիկների արտահանման հետ կապված մարդիկ լուրջ ֆինանսներ են կորցրել, որը շարունակվում է, և այդ խնդիրը մինչ այս պահը լուծում չի ստացել։ Նրա խոսքով, բավականին ջերմատնային տնտեսություններ կործանման առաջ են կանգնել, քանի որ ունեն կուտակված մեծ վարկեր, և հույսեր, որ  ծաղկի վաճառքից ստացված շահույթով վարկերի մարումներ կիրականացնեն, սակայն, կանգնել են լուրջ փաստի առաջ։

«Այս տարի կարկուտը բավականին վնասներ հացրեց այգիներին, Կոտայքի մարզում, հարավային շրջաններում բերքի երաշտ տարի է  եղել, հացահատիկի, ցորենի բերքը բավականաչափ ցածր է, Սյունիքում համեմատաբար բարձր է, հույս կա, որ Սյունիքում լավ արդյունքներ կստանանք։ Այս տարի խնձորի այգիները բավականին վնասներ կրեցին կարկուտից, խնձորի բարձր գին կդիտվի, քանի որ այդքան քանակություն չկա, իսկ, օրինակ, կարտոֆիլի մասով դեռ պարզ չի»,– նշեց նա։

Ըստ Մնացականյանի՝ հակակարկտային կայանները նորմալ չեն կարողացել գործել այս տարի, ինչի հետևանքով բավականին համայնքներ ուժեղ կարկտահարության են ենթարկվել։

«Ունենք բերքի մեծ կորուստ, հատկապես Կարբիի, Օհանավանի շրջաններում, Արագածոտնի մարզի այդ շրջանում, որտեղ ամենաշատ խնձորի այգիներն են։ Ամփոփելով ասեմ, որ այս տարի կունենանք որոշակի մշակաբույսերի հետ կապված թանկացումներ, մասնավորապես, խնձորի հետ կապված։ ՌԴ–ում ցորենի բերքի պակաս կա 15%-ով, արդեն իսկ հիմա ցորենի մեծածախ գինը 120 դրամ է ՀՀ–ում, իսկ անցած տարի և նախորդ տարին 70 դրամի շրջանում էր»,– հավելեց գյուղատնտեսը։

Մարիաննա Արամյան

Հետևեք մեզ՝ այստեղ

ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին