Ռուսաստանից կես տարում 26 000 միգրանտ է արտաքսվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2025 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի Դաշնությունից հարկադիր արտաքսվել է 26 000 միգրանտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Դատական պրիստավների դաշնային ծառայությունում, որտեղ ամփոփել են տարվա առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները:
«Ռուսաստանի Դաշնության սահմաններից արտաքսվել է 26 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, որոնք խախտել են միգրացիոն օրենսդրությունը», – նշել են ծառայությունում:
Ամբողջ 2024 թվականի ընթացքում ավելի քան 87 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ է արտաքսվել 66 օտարերկրյա պետություն, իսկ 2023 թվականին արտաքսվել է 44 000 օտարերկրացի:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



