Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը սպառնալիք է միջազգային խաղաղությանը. Մոգերինի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին դատապարտել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռի արձակումը և Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային փորձարկումները որակել է որպես ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղությանը և տարածաշրջանի անվտանգությանը: Այս մասին հաղորդում է Արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայության կայքը:
Բալիստիկ տեխնոլոգիաների օգտագործմամբ հրթիռների արձակումը, որն այսօր առավոտյան իրականացրել է Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը, միջազգային պարտավորվածությունների ևս մեկ ակնհայտ և կոշտ խախտում է՝ ասվում է հայտարարության մեջ:
Մոգերինիի կարծիքով՝ պատահարը կլարի իրավիճակը Կորեական թերակղզում: Նա Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը կոչ է արել փակել միջուկային և հրթիռային ծրագրերը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



