Երևան, 05.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի հայաթափման շուրջ կեղծ նարատիվների սինխրոնությունը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թվականի սեպտեմբերին Արցախի ուղղությամբ ադրբեջանական հերթական ագրեսիան ու ցեղասպանական գործողությունները հանգեցրին հայ բնակչության բռնի տեղահանմանը, ինչն ուղեկցվեց աննախադեպ մարդասիրական ճգնաժամով և բռնություններով։ Բայց սպասելիորեն Ադրբեջանը փորձում է կեղծել ու խեղաթյուրել այս իրադարձությունները և արդարացնել ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված էթնիկ զտումները։ Հենց այս տրամբանության ներքո պետք է դիտարկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջերս արած այն հայտարարությունը, թե Արցախի հայերը 2023 թվականին «իրենց կամքով» են լքել իրենց հայրենիքը։

Ու սա առաջին նմանատիպ հայտարարությունը չէ։ Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական քարոզչությունը փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր իրենք պատրաստ էին «ընդունել» հայերին, բայց նրանք թողեցին ու հեռացան, և դա Արցախի հայերի որոշումն էր։ Այսպիսի քարոզչական շեշտադրումներով Ադրբեջանը փորձում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, քանի որ ժամանակի ընթացքում ադրբեջանական կողմի իրագործած պատերազմական հանցագործությունների թեման կարող է դառնալ օրակարգային։

Բայց ամենազարմանալին այն է, որ ադրբեջանական կողմի կողծ թեզերը զուգահեռվում են ՀՀ իշխանությունների կողմից տարածվող պնդումներով, որոնք, կարծես թե, արդարացնում են Ադրբեջանի գործողությունները։ Հենց դրա շրջանակներում են քպականների և մերձիշխանական սատելիտների կողմից արցախցիներին ուղղված այն մեղադրանքները, թե՝ «մնայիք, կռվեիք», «մնայիք, հողը պահեիք», «թողեցիք, դուրս եկաք», «բանակցեիք Ադրբեջանի հետ», «հանձնեցիք, լուծարեցիք» և այլն, և այլն։ Ըստ էության ՀՀ իշխանությունները դիտավորյալ անտեսում են ճշմարտությունը, նաև պատմական, քաղաքական և մարդասիրական համատեքստը, որը հանգեցրել է Արցախի հայաթափմանը։ Թերևս դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ իշխանությունները միջազգային մակարդակով քարտ բլանշ են տվել Ադրբեջանին՝ Արցախի դեմ ագրեսիա սկսելու համար։

Նախ՝ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումը տեղի չէր ունենա, եթե 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում Նիկոլ Փաշինյանը Արցախը չճանաչեր Ադրբեջանի կազմում։ Սա աննախադեպ երևույթ էր, որը ունեցավ ծանրագույն հետևանքներ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար: Այս հայտարարությունը, որը փաստացի հակասում էր Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքին և դրա շուրջ տասնամյակների պայքարին, դարձավ Արցախի հետագա հայաթափման քաղաքական հիմքը։ Այն ոչ միայն թուլացրեց Հայաստանի դիրքերը միջազգային բանակցություններում, այլև ազդանշան դարձավ Ադրբեջանի համար՝ խստացնելու ճնշումները Արցախի հայ բնակչության նկատմամբ՝ «դե, որ իմ տարածքն է, ինչ ուզում՝ անում եմ» սկզբունքով։ 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանն սկսեց Լաչինի միջանցքի բլոկադան, որը կապում էր Արցախը Հայաստանի Հանրապետության հետ։ Շրջափակումը, որը բացահայտ կերպով խախտում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, հանգեցրեց Արցախի հայ բնակչության մեկուսացմանը՝ զրկելով սննդից, դեղորայքից, վառելիքից, էլեկտրաէներգիայից և այլ կենսական նշանակության ռեսուրսներից։ Մի խոսքով, կենսապահովման տարրական պայմաններից: Ինը ամիս տևած բլոկադայի արդյունքում անտանելի պայմաններ ու հումանիտար ճգնաժամ ստեղծվեց Արցախի բնակչության համար։ Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը կանոնավոր կերպով ընդհատվում էր, ջրի մատակարարումը սահմանափակվում էր, իսկ սննդի պաշարները սպառվում էին։ Դեղորայքի պակասը հանգեցրեց առողջապահական ճգնաժամի, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ և տարեցներ, զրկվեցին անհրաժեշտ բժշկական օգնությունից։ Բլոկադայի ընթացքում Արցախի բնակիչները, չնայած ծանր պայմաններին, դիմակայեցին աննախադեպ դժվարություններին՝ պահպանելով իրենց միասնականությունն ու վճռականությունը։

Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ, որը խախտում էր միջազգային իրավունքի նորմերը և ուղղված էր հայ բնակչության դեմ։ Այս գործողությունները, որոնք ներառում էին նաև քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունը և խաղաղ բնակչության թիրախավորումը, ստեղծեցին խուճապի մթնոլորտ։ Ի վերջո, սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցավ ողբերգական պայթյուն, որի հետևանքով զոհվեցին հարյուրավոր մարդիկ, իսկ տասնյակ մարդկանց ճակատագիրը մնաց անհայտ։

Այս իրադարձությունները, զուգակցված բլոկադայի և ռազմական ագրեսիայի հետ, ստիպեցին արցախահայությանը լքել իրենց տները փրկվելու համար, քանի որ այլ ելք ուղղակի չկար, կամ այլընտրանքը հայերի ոչնչացումն էր։ Այս իրողությունը հաստատվում է նաև միջազգային կազմակերպությունների զեկույցներում, որոնք Ադրբեջանի գործողությունները որակել են որպես էթնիկ զտում։ Թեև սկզբնական շրջանում Հայաստանի իշխանությունները կցկտուր ձևով խոսում էին Արցախում էթնիկ զտումների մասին, հետագայում նրանք փոխեցին իրենց հռետորաբանությունը՝ կենտրոնանալով ներքին քաղաքական օրակարգի վրա։

Փաշինյանի ղեկավարած իշխանությունն սկսեց մեղադրել հայաստանյան ընդդիմությանը և, այսպես կոչված, «դավադիր ուժերին»՝ Արցախի հայ բնակչությանը տեղահանման կոչեր անելու մեջ։ Այս նարատիվը, որը զուրկ է փաստական հիմնավորումներից, ծառայում էր երկու նպատակի. նախ՝ արդարացնել Արցախի հանձնումը և խուսափել պատասխանատվությունից, և երկրորդ՝ շեղել հանրության ուշադրությունը կառավարության անգործությունից և Ադրբեջանի հետ բանակցություններում զիջողական կեցվածքից։ Հայաստանի իշխանությունների կողմից նման նարատիվների տարածումը ինչ-որ առումով կարելի է դիտարկել որպես Ադրբեջանի հետ համագործակցության դրսևորում։ Պատահական չէ, որ Փաշինյանի կառավարությունը, Պրահայի հայտարարությունից սկսած, հետևողականորեն ընդառաջ գնաց Ադրբեջանի պահանջներին՝ անտեսելով Արցախի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Իսկ այս մոտեցումը հանգեցրեց նրան, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չդիմակայեցին Ադրբեջանի ագրեսիային, այլև, փաստորեն, նպաստեցին Արցախի հայաթափմանը։

Այս համատեքստում Հայաստանի կառավարության կողմից ընդդիմությանը մեղադրելը, թե նրանք են կոչ արել Արցախի հայերին լքել իրենց տները, ոչ միայն կեղծ է, այլև ծառայում է Ադրբեջանի շահերին։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները, ներքին քաղաքական օրակարգով առաջնորդվելով, պատրաստ են զիջումներ կատարել ոչ միայն Արցախի, այլև ազգային շահերի հաշվին։ Այլապես ինչպե՞ս կարելի է հասկանալ միջազգային դատական ատյաններում դատական հայցերից հրաժարվելու պատրաստակամությունն այն դեպքում, երբ ադրբեջանական կողմից միջազգային հանցագործություններն ուղղակի աչք են ծակում։ Միգուցե ՀՀ իշխանությունները վախենո՞ւմ են, որ նաև իրենց պատասխանատվության հարցը կարող է բարձրանալ, քանի որ պայմաններ են ստեղծել Արցախի հայաթափման համար...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինՅունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի․ Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավար Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ առաջնահերթություններից․ Վահագն Խաչատուրյանը՝ Սյունիքի մարզպետին 10 հազար դոլար․ Երևանում անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք է բացահայտվել Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ Ինչի մասին է վկայում ձեռքի քորը«Եթե ձեր ընտրած մասնագիտությունը թեկուզ աննկատ ծառայի մարդկանց, ձեր գործը կդառնա աղոթք». «Դասավանդիր հանուն Հայաստանի»-ն փոխում է կրթության որակըԴիվանագիտական նորմերի խախտում. Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանին Մեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ Ժողովրդի կամքը հիմա աննախադեպ կերպով ճնշվում է․ Մենուա ՍողոմոնյանՄեծ մենաշնորհները պետք է ազգայնացվեն, դրանք պատկանում են ժողովրդին․ Հրայր Կամենդատյան Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը նախաձեռնել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում Քրիստոնեության պաշտպանության նախաձեռնող խումբ 42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ Արշակ սրբազանը այս վարչախմբի պատվերով կալանավորված 4-րդ եպիսկոպոսն է. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում Իշխանության` ամեն գնով պահպանումը ուղիղ ճանապարհ է դեպի բռնապետություն․ Հովհաննես Իշխանյան Ինչ է սպասվում դեկտեմբերի 10-13-ը. կարևորԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է. Արմեն ՍտեփանյանՓաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Դեպի ուր է տանում քեզ ճակատագիրը. ընտրիր պատկերըՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր բողոքները վարույթ են ընդունվել. Արամ Վարդևանյան Կանխել են քաղաքացու ինքնաuպանության փորձը Հաղթանակ կամրջից․ ինչ է հայտնի Բոլոր քննիչները, դատավորները Աստծո անեծքին ու պատժին են արժանանալու, մղկտալու են ամբողջ կյանքում Հայաստանի երրորդ գյուղում մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում, իշխանությունն ասում է` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կենսաթոշակները 50%- ով պետք է բարձրանան. «Հայաքվեն» ստորագրահավաք է նախաձեռնում. ասուլիսՀորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջինՓաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. ադրբեջանագետ Եվրամիության արևային հզորությունները հինգ տարում կրկնապատկվելու են Արշակ Սրբազանը կալանավորվեց 2 ամսով Խաղաղության պատրանք․ Փաշինյանի խոստումներն ու մեր իրականությունըՔաղբանտարկյալ տերմինը Արշակ սրբազանի նկատմամբ այնքան էլ կիրառելի չէ Մոսկվայում տեղի է ունեցել Արևելագիտության ինստիտուտի ուսանողական ինտելեկտուալ մրցույթ Ռուսներին այլևս թույլ չեն տա մուտք գործել Վրաստան առանց այս փաստաթղթիԱդրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը Վաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Բլոգերը թաղված է գտնվել անտառում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՖասթ Բանկը վերանորոգել է Կապանի թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքըԱրմավիրում «Mitsubishi Pajero»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով 75 տարեկանում կյանքից հեռացել է «Mortal Konbat» սերիալի դերասան Քարի-Հիրոյուկի Տագավան Հայաստանում հիմնավորված է անորակ քաղաքական մշակույթը, մի բան, որ էդպես էլ չի ստացվում փոխել. Աննա ԿոստանյանՀայաստանը մտնում է նոր ռեպրեսիվ փուլ, որտեղ ազգային ինստիտուտները և հանրային հեղինակությունը դառնում են իշխանության վերարտադրության թիրախ․ Սուրենյանց Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Օրվա աղոթք Այն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը փաստացի կրճատում բանակը, և երկիրը անպաշտպան թողնում հնարավոր նոր թշնամական ագրեսիայի առաջ. Ա. ՉալաբյանԱրտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ հրշեջներին հաջողվել է կանխել Բամբակաշատ գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 15-19-ը կգործուղվի ԿատարԲեքսթեյջ լուսանկարներ «Մարդամեկը» սիթքոմի նկարահանման հրապարակից