Էրդողանը հասկացրել է, որ կաջակցի Սիրիա ներխուժմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Սիրիայում չպետք է թույլ տա իրավիճակի կրկնություն, որը տեղի ունեցավ 2003թ. Իրաքում միջազգային կոալիցիայի ուժերի ներխուժման ժամանակ, հաղորդում է Bloomberg-ը:
Մենք չենք ցանկանում Սիրիայում կատարել նույն սխալը, ինչ Իրաքում՝ ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ 2003թ. Անկարան հրաժարվեց երկրի տարածքում տեղակայել ամերիկյան զորքերին և չմտավ միջազգային կոալիցիայի կազմի մեջ, որը գահընկեց արեց Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնին:
Կարևոր է տեսնել հորիզոնը: Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, չի կարող երկար տևել: Որոշակի պահի իրավիճակը պետք է փոխվի՝ ասել է Էրդողանը և նշել, որ Անկարան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



