Պան Գի Մունը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռ-կրիչի արձակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից արբանյակով հրթիռ-կրիչի արձակումը: Նրա խոսքով՝ միջադեպը խախտում է Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռային տեխնոլոգիայի օգտագործման մասին բանաձևը:
«Արձակումը տեղի է ունեցել՝ չնայած միջազգային հանրության միաձայն բողոքի: Փհենյանը խախտել է հրթիռային տեխնոլոգիայի օգտագործման մասին ՄԱԿ-ի բանաձևերը» - ասել է նա:
Գլխավոր քարտուղարը կոչ է արել Հյուսիսային Կորեային դադարեցնել սադրանքներն ու սկսել միջազգային պարտավորությունների իրականացումը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



