Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են շենքի շուրջ 50 բնակչի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 2-ին՝ ժամը 19:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:08-ին, մարվել՝ 20։19-ին։ Այրվել են հյուրասենյակի (մոտ 10 քմ), խոհանոցի (մոտ 5 քմ) և պատշգամբի (մոտ 5 քմ) գույքը, տեխնիկան: Փրկարարները շենքից տարհանել են շուրջ 50 բնակչի»,- ասված է հաղորդագրությունում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



