Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Kia Sorento»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սյունիքի զանգերի հատվածում բախվել են «Kia Sorento» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցլ, բախել երկաթե արգելապատնեշին և բռնկվել:
Ավտովթար-հրդեհի հետևանքվ 2 հոգի տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները մարել են «Mercedes»-ում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



