Արդյոք կինը պե՞տք է նախաձեռնություն ցուցաբերի սեքսում

Տղամարդիկ վաղուց հաշտվել են այն մտքի հետ, որ կանայք կարող են ինչպես ուզել, այնպես էլ չուզել սեքսով զբաղվել: Ու եթե նա ուզում է, ապա ունի բոլոր հիմքերը դրա մասին բարձրաձայն հայտարարելու: Միակ հարցն այն է, թե ինչպես դա անել: Թյուր է այն կարծիքը, որ յուրաքանչյուր տղամարդ սեքս-մեքենա է և կարող է տրվել սիրո հաճույքին բոլորի հետ ու ամեն տեղ: Նրանք նույնպես կարող են ամաչել, չուզել և նույնիսկ գլխացավ ունենալ: Դրա համար էլ մինչև ուղղակի առաջարկություն անելը վստահ եղեք, որ ձեր խոսքերը ճիշտ կընդունվեն:

Երբ աղջիկը բացահայտ նպատակներով տղամարդուն քարշ է տալիս իր բնակարան, ապա վերջինս սկսում է անհանգստանալ և կասկածել: 80-ականներին մի հայտնի իտալական երգ կար «Եթե գեղեցկուհին վզովդ է ընկնում, զգուշացի′ր, հնարավոր է …»: Եթե որևէ մեկը չհասկացավ, ապա խոսքը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին է: Կրակին յուղ են լցնում նաև խաբեբաների մասին հեռուստահաղորդումները, ովքեր անկողնուց հետո քնեցնում են իրենց զոհին և թալանում նրան կամ այդ ամենը նկարահանում փող կորզելու նպատակով:

Ամենաճիշտ տարբերակը ակնարկ անելն է, նմանատիպ թեմաներից խոսելը` միևնույն ժամանակ պահպանելով չափի զգացումը: Այդ պարագայում դուք կկարողանաք ոչ միայն կառավարել իրավիճակը, այլև ցանկացած ժամանակ փախուստի դիմել, եթե փոշմանեք:

Արդյոք կինը պե՞տք է առաջին հաշտության քայլն անի

Անխոս այո′, սակայն որոշակի պայմաններում: Վիճաբանությունները հնարավոր են 2 հիմնական դեպքերում. երբ սխալ է կինը կամ տղամարդը: Լուրջ վիճաբանությունը հարաբերություններում ծայրահեղ լարվածության մասին է խոսում: Եթե տղամարդը հաճախ է վեճեր սկսում, ապա դժվար թե դա ձեզ անհրաժեշտ է: Իրեն հարգող կանայք նման դեպքերում ներողություն չեն խնդրում. նրանք պարզապես դադարեցնում են հարաբերությունները: Իսկ այ երկրորդ դեպքում, երբ կինն է ստեղծում կոնֆլիկտ, ապա նա հաշտության քայլ միանշանակ պետք է անի:

Արդյոք կինը պե՞տք է ամուսնության առաջարկություն անի

Այս հարցում, սիրելի աղջիկներ, ամեն ինչ պարզ է: Տղամարդիկ մանկամիտ արարածներ չեն, ովքեր նույնիսկ չեն կռահում, որ եթե որևէ մեկի հետ երկար հանդիպում կամ ապրում են, ապա նա վաղ թե ուշ կցանկանա օրինականացնել հարաբերությունները: Եթե տղամարդն առաջարկություն չի անում, ապա նա չի ուզում այլ տեսակի հարաբերություններ: Այսպիսով, տվյալ հարցում նախաձեռնություն ցուցաբերելով, դուք ամենայն հավանականությամբ կփչացնեք ամեն ինչ: Այնպես որ, եթե դուք անհամբեր եք, ապա պետք է պատրաստ լինեք ամեն ինչ կորցնելուն: Լավագույն դեպքում կարող է պարզ դառնալ, որ ձեր սիրելին ռոմանտիկ անակնկալ էր ձեզ համար պատրաստել, գումար էր հավաքել և Փարիզի ուղեգիր ձեռք բերել: Իսկ դուք ձեր անհամբերությամբ սպանեցիք ամբողջ ռոմանտիկան: Վատագույն դեպքում կպարզվի, որ ձեր սիրելին նրանցից չէ, ովքեր ամուսնանում են: Եվ ինչպե՞ս ապրել նրա հետ այս ամենից հետո: Այնպես որ ոչինչ մի խնդրեք. տղամարդիկ իրենք կառաջարկեն: