Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպե՞ս քաղաքակիրթ ձեւով մերժել տղային

ԼԱՅՖ

Այս աշխարհում ոչ ոք իդեալական չէ, սակայն յուրաքանչյուր աղջիկ մտովի ստեղծում է իր երազանքների տղամարդուն, որը կատարյալ է ու անկրկնելի:  Երբեմն կատարելության այդ մտովի պակերացումները մեզ խանգարում են ընտրություն կատարել, սակայն երբեմն էլ մեզ իսկապես մոտենում են այնպիսի տղամարդիկ, որոնք ոչ միայն հեռու են մեր իդեալից, այլեւ չեն համապատասխանում դարերով մարդկության մեջ արմատացած տղամարդու կերպարին: Ի՞նչ անել այդ դեպքում, ինչպե՞ս մերժել նրանց՝ առանց նյարդայնանալու եւ կոպտելու, մի խոսքով՝ ինչպես տղամարդուն ասել «ոչ»՝ քաղաքակիրթ ձեւով:

Մեզանում շատ են աղջիկները, ովքեր  միայնակ մնալու վախից համաձայնում են հանդիպել անգամ իրենց բոլորովին դուր չեկած տղամարդու հետ, իսկ աղջիկների մի տեսակ էլ կա, ովքեր սեթեւեթում են գրեթե բոլորի հետ՝ պահելով նրանց իրենց կողքին այնքան, քանի դեռ չեն հանդիպել իրենց երազած տղամարդուն: Սակայն ինքնախաբեությամբ զբաղվելն ու առավել եւս դիմացինին խաբելը, ուրիշի զգացմունքների հետ խաղալը լավ ավարտ չի ունեցել երբեք: Միայնակ լինելը դեռ պատճառ չէ, որպեսզի հանդիպես ում հետ պատահի, եւ եթե միայնակ ես, դա նշանակում է միայն մեկ բան՝ դու դեռ չես հանդիպել քո կեսին...

Եվ այսպես, ինչպե՞ս մերժել անցանկալի տղամարդուն:

Նախ, դու կարող ես այնպես անել, որ անցանկալի տղամարդն ընդհանրապես քեզ չմոտենա: Ինչպե՞ս: Երբեւէ մտածե՞լ ես, որ քո մի անմեղ ժպիտը կամ բարեւը կարող է նրա մոտ հույսեր արթնացնել: Այո, ժամանակներն այժմ այնպիսին են, որ երբ ինչ-որ մեկի հետ քաղաքավարությունից դրդված զրույցի ես բռնվում, անմիջապես սկսում են այլ բան մտածել: «Նա պատասխանեց իմ բարեւին, ժպտաց ինձ, ուրեմն դուր եմ եկել նրան»: Միգուցե այսպես են մտածում տղաներից շատերը, երբ որոշում են մոտենալ աղջիկներին: Իհարկե, վեոնշյալը չի նշանակում, թե պետք է դադարես քաղաքակիրթ ձեւով շփվել տղաների հետ, սակայն մի փոքր զգույշ եղիր նրանց հետ, ովքեր քեզ երկար են նայում:

Իսկ ի՞նչ անել, եթե, չնայած քո ջանքերին, նա միեւնույն է առաջին քայլերն է փորձում անել քո սիրտը գրավելու համար: Կան մարդիկ, ում արտաքինը մեզ միանգամից վանում է կամ միայն նրա ներկայությունը անչափ նյարդայնացնում: Սակայն շատ հաճախ արտաքինը կամ առաջին տպավորությունը խաբուսիկ է լինում, անպես որ՝ գոնե մեկ անգամ հանդիպիր նրա հետ՝ նախքան նրան «ոչ» ասելը: Եթե, այնուամենայնիվ, առաջին ժամադրությունից հետո քեզ մոտ ոչինչ չի փոխվել, ապա ավելի լավ է միանգամից նրան այդ մասին ասես: Պետք չէ դա փոխանցել նրան քո կամ նրա ընկերների միջոցով: Այդպես ճիշտ չէ, դու պետք է համարձակություն հավաքես եւ ինքդ հայտնես նրան այդ մասին: Եթե չես ցանկանում լրացուցիչ անգամ հանդիպել նրան, ապա կարող ես նրան հեռախոսով հայտնել ձեր բաժանման մասին կամ գրել համացանցով: Այդպես նա հնարավորություն կունենա խուսափել քո առջեւ ընկճված երեւալուց:

Իսկ ի՞նչ պետք է ասել կամ չասել տղամարդուն մերժելուց

Եթե քեզ դուր չի գալիս նրա արտաքինը, ապա կարիք չկա նրան ասելու այդ մասին: Դա շատ տգեղ արարք է՝ մարդու երեսով տալ իր արտաքին թերությունները, այնպես որ՝ զգույշ եղիր քո խոսքերի մեջ:  Նրան ասա պարզապես, որ ձեր հայացքները չեն համապատասխանում միմյանց, որ դու չես տեսնում ձեր համատեղ ապագան, որ խնդիրը քո մեջ է, ոչ թե՝ իր: Նման կերպ մերժելով նրան՝ դու կպահպանես եւ քո եւ դիմացինիդ արժանապատվությունը, ինչն այս աշխարհում ամենակարեւոր բաներից է:

 

Հայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել, 3 անձ ձերբակալվել է. ՆԳՆ Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Պղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Նոր փաստաթղթերը բացահայտում են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի վերջին ցանկությունն ու կտակի մանրամասները Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Եթե ասենք Արցախն ենք ուզում, 90 միլիոն թուրք այս կողմում է, 10 միլիոն ադրբեջանցի՝ այն կողմում, 3 միլիոն հայ՝ այստեղ․ ինչպես պիտի կռվենք․ Գարո Փայլան Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ Անօդաչուի հայտնաբերման պատճառով Գերմանիայում խափանվել է Քյոլն-Բոնն օդանավակայանի աշխատանքը Ի՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)