Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թրամփը շտապում է և պարտադրում Փաշինյանին և Ալիևին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի գործող իշխանություններն այդպես էլ չեն հերքում և հաստատում՝ արդյոք Փաշինյանը մեկնելո՞ւ է Վաշինգտոն և հանդիպելո՞ւ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երեկ «Թուրան» գործակալության՝ Պետդեպում հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն հայտարարել էր, թե նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Սպիտակ տանը ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ «Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթավերջին Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- գրել է լրագրողը։

Ավելի ուշ, նա հանդիպման վերաբերյալ նոր մանրամասներ էր հայտնել, ըստ որոնց, Դոնալդ Թրամփը նախ կհանդիպի Նիկոլ Փաշինյանին, ապա կընդունի Ադրբեջանի նախագահ Ալիևին և դրանից հետո երեք ղեկավարները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ։ Փաստացի հայտնի չէ արդյոք որևէ փաստաթուղթ կստորագրե՞ն կամ կնախաստորագրե՞ն Վաշինգտոնում։ Ըստ ամենայնի, ոչ։ Նման զարգացումների դեպքում «Թուրանի» թղթակիցը տեղյակ կլիներ նույն իր Պետդեպի աղբյուրներից։ Փոխարենը Հայաստանի իշխանությունները ոչ հերքում, ոչ հաստատում են։ «Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական տեղեկատվություն։ Եվ տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում»,- նշել են վարչապետի աշխատակազմից։

Օրեր առաջ էլ «Ռոյթերս» գործակալությունը հայտնեց, թե Ադրբեջանը ցանկանում է մաս կազմել այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին», իսկ նախագահ Թրամփը Ադրբեջանից պահանջում է առաջին հերթին կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և միայն դրանից հետո թույլ կտան Ադրբեջանի անդամակցությունն այդ համաձայնագրերին։ Այժմ էլ Թրամփը ցանկանում է ամեն գնով հասնել խաղաղության Հարավային Կովկասում։ Հատկապես՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին բավականին լուրջ հեղինակության կորուստ է ունեցել ԱՄՆ նախագահը, այսօր նրան հարկավոր է ամեն գնով ինչ-որ խաղաղության գործընթացի էֆեկտ ներկայացնել, նաև միևնույն ժամանակ վրեժ լուծել Ռուսաստանից՝ Ուկրաինայի հարցում իր կրած ապտակի համար, և հենց դա է պատճառը, որ Միացյալ Նահանգները չափազանց կոշտ և ակտիվորեն ներգրավված է Հարավային Կովկասի զարգացումներում։

Մեծ հավանականությամբ Ադրբեջանն ինքը չի ցանկանում որևէ պայմանագիր կնքել Հայաստանի հետ, հասկանալով, որ այս պահին նման պայմանագիրը կարող է կապել իր ձեռքերը, հետագա նոր ձեռքբերումները, ջրել։ Երեկ Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրի հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ։ Պաշտոնական Բաքուն հրադադարի ռեժիմի խախտումը հերքում է, Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ՝ հաստատում։

Ըստ երևույթին, Բաքվում փորձում են նոր սադրանքներով կանխել ուրբաթօրյա պարտադրված հանդիպումը, իսկ Հայաստանի գործող իշխանություններն էլ փորձում են ամեն ինչ անել՝ ամերիկացիներին հաճոյանալու և այդ կերպ քաղաքական դիվիդենտներ շահելու, բայց բացառապես իրենց և իրենց իշխանության համար։ Համաձայնագրի կնքումից, այն էլ ամերիկյան հովանու ներքո, թե ի՞նչ կշահի Հայաստանը, հայտնի չէ։

Անահիտ  Հովհաննիսյան

Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ