«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



