Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանը կրակում է Սյունիքի ուղղությամբ. սյունեցիները հոգնել են ապրել թշնամու թիրախում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ:

MediaHub-ին Վերիշենի բնակիչները պատմեցին, որ սա առաջին դեպքն էր այս ամիսների ընթացքում, որ Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է բացել Վերիշենի ուղղությամբ։

MediaHub-ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ադրբեջանական ագրեսիան, չնայած որ իշխանությունը փորձում է «ուշադրություն չդարձնել» Ադրբեջանի կողմից պարբերաբար դարձած կրակոցներին։

Մեզ փոխանցեցին, որ հուլիսից ադրբեջանական կողմի կրակոցները դեպի ՀՀ դիրքեր կամ գյուղեր որոշակի նվազել էին, սակայն, ինչպես նկատում են սյունեցիները, անգամ եթե կրակոցներ կային, ապա դրանք ոչ թե դեպի գյուղեր չէին, այլ դեպի դիրքեր։

«Մենք արդեն տարբերում ենք՝ դեպի գյուղ են կրակոցները, թե դեպի դիրքեր։ Այս մի քանի օրվա ընթացքում կրակոցները քչացել էին, մասնավորապես, եղել են օրեր, երբ դեպի Խոզնավար, Խնածախ  ընդհանրապես չեն կրակել։ Բայց եղել են այնպիսի օրեր, որ կրակոցներն անդադար են եղել՝ ամբողջ գիշեր  կամ ամբողջ օր։ Այս պահին թշնամին իր կրակոցների ուղղությունը փոխել է, Խոզնավարում և Խնածախում սկսել են քիչ կրակել»,- նշեց Վերիշենից մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ 2022թ–ի սեպտեմբերյան մարտերից հետո Վերիշենը հայտնվել է Ադրբեջանի տեսադաշտում, և ոչ միայն Վերիշենը, այլ նաև այլ գյուղեր, ինչպես նաև Գորիսը։ 2022թ–ից ի վեր ոչ մի խախտում չի եղել, չնայած, որ ադրբեջանական դիրքերը տեղակայված են Սև լճի տարածքում, որտեղից երևում են ամբողջ Սյունիքի ողնաշար համարվող տարածքները։ 

«Ահա, երեկ եղան այդ կրակոցները, էքսկավատորը վնասվեց, ՀՀ ՊՆ-ն նշել էր, որ Ադրբեջանը պետք է հետաքննի, սակայն մենք վստահ ենք, որ ոչինչ էլ չի լինի, ոչ կհետաքննեն, ոչ էլ. ինչպես մարտից սկսած կրակում են տների ուղղությամբ, ոչինչ էլ չի լինում, մեկ է կրակում են։ Երբ կրակում էին Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, մեզ մոտ չէին կրակում, սակայն, ամեն օր սպասում էինք ու անհանգիստ էինք»,– նշեց մեր զրուցակից մանկավարժը։

Ըստ նրա՝ չի բացառվում, որ հաջորդ անգամ քաղաքացիական մեքենայի վրա կրակեն, տներին՝ ինչպես եղել է այլ գյուղերում։ Այս պահին սյունեցիներն անհանգիստ են, կրակոցները անհանգստացնում են բոլորին․ «Ո՛չ կարողանում ենք հանգիստ քնել, ո՛չ ապրել, արդեն հոգնել ենք, թշնամու թիրախում մենք ենք ապրում ու միայն մենք գիտենք՝ ինչ է նշանակում ամեն օր արթնանալ թշնամու զենքի նշանակետում»։

Մարիաննա Արամյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա Մաթևոսյան