Արարատ - Վան հանդիպումը չի կայանա Հանրապետական մարզադաշտում․ խոտածածկը Ջենիֆեր Լոպեսի համերգի ժամանակ վնասվել է
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի երկրորդ տուրի «Արարատ» -«Վան» հանդիպման վայրը փոխվել է, հայտնում է «Արարատ» ակումբի մամուլի ծառայությունը։ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի փոխարեն՝ այն կկայանա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում, քանի որ Հանրապետական մարզադաշտի խոտածածկը Ջենիֆեր Լոպեսի համերգի հետևանքով այնպես է վնասվել, որ ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել հնարավոր չէ։ «Օգոստոսի 9-ին նշանակված Fastex Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Արարատ» - «Վան» հանդիպումը տեղափոխվել է Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր, քանի որ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում խոտածածկի բարելավման հետ կապված աշխատանքներ են տարվում»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգը «Հանրապետական» մարզադաշտում կայացել էր օգոստոսի 3-ին, որից հետո մարզադաշտի խոտածածկը վերականգնել պարզապես չեն կարողացել։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



