Թուրքիայի նախագահն ինքն է տարբեր առիթներով խոսել իրենց` արցախյան 3-րդ պատերազմում ունեցած առանցքային դերի մասին. Աբրահամյան
ԲԼՈԳԹուրքական բանակի գեներալներից մեկին հերթական կոչումն է տրվել` բանակի գեներալ: Այս լուրն առանձնապես հետաքրքրություն չէր ներկայացվի, եթե նա պաշտոնապես չներկայացվեր որպես Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական:
Ինչպես հայտնի է` Ադրբեջանն ու Թուրքիան 2 բանակներն ինտեգրելու և թուրքական մոդելով ՆԱՏՕ-ական բանակ ստեղծելու 5-ամյա ծրագիր (2020-2025) ունեն, որն էլ այս տարի պետք է ավարտվի:
Թուրք զինվորականներն իրենց մասնակցությունն են ունեցել Արցախի դեմ 44-օրյա պատերազմին, 2020-2023 թթ.-ին տեղակայված են եղել օկուպացված Շուշիի և Քաշաթաղի ուղղություններում, 2023-ի սեպտեմբերին մասնակցել Արցախի ամբողջական օկուպացիայի գործողությանը, իսկ ադրբեջանական գլխավոր շտաբի որոշումներում ունեցել են և ունեն մեծ ազդեցություն որոշումների կայացման վրա:
Որքան էլ թուրքական գործոնն Ադրբեջանի իշխանությունը փորձում է նվազ ներկայացնել, Թուրքիայի նախագահն ինքն է տարբեր առիթներով խոսել իրենց` արցախյան 3-րդ պատերազմում ունեցած առանցքային դերի մասին:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



