Զիդան. Նեյմարը հիանալի ֆուտբոլային շոումեն է
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի խաղաոճի մասին:
«Չեմ կարող շատ բան ասել Նեյմարի մասին: Նա լավ է խաղում: Որոշ ֆուտբոլիստներ սիրում են նրան, ոմանք էլ՝ ոչ: Դա նորմալ է, որ որոշ թիմերի դուր չեն գալիս Նեյմարի հնարքները, բայց նա հիանալի ֆուտբոլային շոումեն է: Երկրպագուներին դուր են գալիս այդպիսի խաղացողները»,- Զիդանի խոսքը մեջբերում է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արքայական ակումբը հետաքրքրված է բրազիլացի հարձակվողով եւ պատրաստ է նրան վճարել տարեկան 35 միլիոն եվրո աշխատավարձ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է



