Կապանում բարեկարգել են Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շենքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿապանի համայնքապետարանից հայտնում են, որ ավարտվել են Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շենքի բարեկարգման աշխատանքները, որոնք իրականացվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության միջոցներով։

Ծրագրի շրջանակում բարելավվել է մարզադպրոցի շենքի արտաքին հատվածը․այն ամբողջությամբ թարմացվել, գեղեցիկ ու ժամանակակից տեսք է ստացել՝ շնորհիվ դիզայներական լուծումների։
Վերանորոգվել է նաև մարզադպրոցի դահլիճի հատակը, որն ամբողջությամբ փոխարինվել է վինիլային ծածկույթով, ինչի արդյունքում ստեղծվել են ավելի հարմարավետ և անվտանգ պայմաններ սաների մարզումների համար։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



