Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանն ու ԱՄՆ-ը ստացան հստակ և երկարաժամկետ ռազմավարական ու տնտեսական օգուտներ, Հայաստանը՝ ժամանակավոր շունչ․ Սուրենյանց

ԲԼՈԳ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանն ու ԱՄՆ-ը ստացան հստակ և երկարաժամկետ ռազմավարական ու տնտեսական օգուտներ՝ ամրապնդելով իրենց դիրքերը տարածաշրջանում, Հայաստանը՝ ժամանակավոր շունչ։  Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Վաշինգտոնի «խաղաղության» իրական գինը

Շահող №1 – Ադրբեջան

Ստացավ Զանգեզուրի միջանցքի միջազգային լեգիտիմացում․ հռչակագրում հստակ գրված է՝ «…Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը…»

Եվ, ամենաուշագրավը, հռչակագիրը ստորագրելով, իր անունը դրեց Սյունիքի ճանապարհի շահագործման փաստաթղթի տակ, ինչը նշանակում է՝ Ալիևը դե ֆակտո դառնում է այդ ճանապարհի «փայատեր»։

Ստեղծեց քաղաքական հիմք ԼՂ հարցի վերջնական փակման համար․ «…միջազգային սահմանների անքակտելիությունը… երբեք չպետք է ենթակա լինի վերանայման…»

Հասավ ԱՄՆ-ի կողմից 907-րդ բանաձևի կասեցմանը, ինչը թույլ է տալիս Վաշինգտոնին ուղիղ ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Բաքվին,

Նախօրեին կնքեց SOCAR–ExxonMobil նավթային խոշոր գործարք՝ ամրապնդելով էներգետիկ դաշինքը ԱՄՆ-ի հետ,

Ստացավ նաև առավել վտանգավոր քաղաքական խոստումը՝ Ալիևի խոսքերով՝ «Հայկական կողմն ինքն է պատրաստակամություն հայտնել փոխելու Սահմանադրությունը»,

Շահող №2 – ԱՄՆ

Իր վերահսկողության տակ վերցրեց TRIPP միջանցքի ծրագիրը․ «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է… «Թրամփի ուղի» հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով…»

Նվազեցրեց Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում,

Թրամփի համար ստացավ «խաղաղարարի» միջազգային իմիջ և PR։

Հայաստան – կարճաժամկետ դադար, բայց ոչ համակարգային հաղթանակ

Խուսափեց ռազմական նոր էսկալացիայից,

Ստացավ միայն ներդրումային խոստումներ և «տրանսպորտային հանգույց» դառնալու մասին բարձրաձայն PR, առանց որևէ կոնկրետ երաշխիքների կամ ամրագրված պարտավորությունների,

Իրական, կենսական նշանակություն ունեցող հարցերում՝ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանման ուղղությամբ, արդյունքներ չկան։

Բայց Հայաստանի համար չլուծվեցին անգամ ամենահրատապ հարցերը

Ապաշրջակման հստակ պայմաններ չկան,

Բաքվում պահվող հայ գերիները չեն վերադարձվել,

Հայաստանի որոշ տարածքների դեօկուպացիան չի իրականացվել,

Եվ այժմ արդեն ոչ միայն Ադրբեջանի պահանջն է, այլև Երևանի ընդունած պարտավորությունը՝ փոխել Սահմանադրությունը։

Հռչակագրի բովանդակությունն ու կողմերի հայտարարությունները փաստում են, որ Փաշինյանը համաձայնել է 99 տարով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ճանաչել նրա տարածքային ամբողջականությունը՝ առանց վերանայման հնարավորության, փակել ԼՂ հարցի միջազգային հարթակը, պատրաստակամություն հայտնել փոխել Սահմանադրությունը և փաստացի դարձրել Ալիևին Սյունիքի ճանապարհի «փայատեր»։

Արդյունքը – Ադրբեջանն ու ԱՄՆ-ը ստացան հստակ և երկարաժամկետ ռազմավարական ու տնտեսական օգուտներ՝ ամրապնդելով իրենց դիրքերը տարածաշրջանում։

Հայաստանը՝ ժամանակավոր շունչ, բայց նաև նոր կախվածություններ, սահմանափակ ինքնիշխանություն և աշխարհաքաղաքական պայթունավտանգ կիզակետում հայտնվելու վտանգ։ Բնական է, որ հակապետական և կոլոբորանտ իշխանությունը հրճվանքի մեջ է՝ «ինքնիշխանություն» տերմինի գռեհիկ շահագործմամբ: Իսկ Հանրապետության բոլոր կողմնակիցները՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, պարտավոր են համախմբվել՝ Անկախության շարժում սկսելու համար»,-գրել է Սուրենյանցը։

Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչը