ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահը շնորհավորել է Լիդիան Արմենիայի գործընկերներին՝ Ամուլսարում շինաշխատանքների վերսկսման առթիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անունից շնորհավորել է Լիդիան Արմենիայի գործընկերներին Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսման առթիվ։
՛՛Սա ոչ միայն Լիդիանի, այլև ամբողջ ոլորտի և Հայաստանի Հանրապետության կարևորագույն ձեռքբերումն է։
Վստահ եմ, որ Ամուլսարի ծրագրի` երկար սպասված գործարկումը շոշափելի տնտեսական օգուտ կբերի երկրին, նաև զգալի կամրագրի Հայաստանը արդյունավետ ներդրումային ուղղությունների համաշխարհային քարտեզի վրա։
Ոլորտի ներսում գործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանը կարող է ունենալ ամուր, արդիական, զարգացած հանքարդյունաբերություն՝ համապատասխան միջազգային ամենաբարձր չափանիշներին՛՛,-նշել է նա:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



