Թրամփը որոշեց նախագահ դառնալ ֆուտբոլային ակումբ գնելու անհաջող փորձից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետականներից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ միլիարդատեր Դոնալդ Թրամփը պատմել Է, որ իր թեկնածությունը չԷր առաջադրի պետության ղեկավարի պաշտոնի համար, եթե 2014 թվականին իրեն հաջողվեր ձեռք բերել Ազգային ֆուտբոլային լիգայի Buffalo Bills ակումբը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ABC News-ը:
«Եթե ես գնեի այդ թիմը, ապա չԷի անի այն, ինչով այժմ զբաղվում եմ»,- նշել Է Թրամփը: Ըստ որում նա ընդգծել Է, որ չի ափսոսում տեղի ունեցածի համար, քանի որ ընտրարշավին մասնակցելն ավելի հետաքրքիր Է, քան թիմի գործերով զբաղվելը:
Գործարարը ճշտել Է, որ պատրաստվում Էր ամերիկյան ֆուտբոլի թիմը գնել մեկ միլիարդ դոլարով, սակայն մյուս գնորդն ավելի բարձր գին Էր առաջարկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



