ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա»
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ֊ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այցելել է Հայաստանի առաջատար ագրոարդյունաբերական ընկերություն՝ «Սպայկա», որտեղ նրան ընդունել է ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանը։ Այցի ընթացքում ներկայացվել են ընկերության գործունեության ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը։
Նշենք, որ այս տարվա մայիսին «Սպայկա»-ի ներկայացուցիչները դեսպան Քվինի հետ միասին մասնակցել էին Վաշինգտոնում կայացած SelectUSA ներդրումային համաժողովին՝ քննարկելով երկկողմ առևտրի և ներդրումների խթանման նոր հեռանկարները։
Դեսպան Քվինը բարձր է գնահատել «Սպայկա»-ի ներդրումը գյուղատնտեսության զարգացման և արտահանման շուկաների ընդլայնման գործում՝ ընդգծելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը` աջակցել նման նախաձեռնություններին։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



