Որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Կենտրոն» հեռուստաընկերությունն այսօր Մոսկվայից, երեկ ուշ երեկոյան եվրոպական երկրներից հեռախոսազանգեր է ստացել առ այն, որ «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրվում է ոչ հայկական և հեռուստաընկերության ձեռագրին ոչ համապատասխան կոնտենտ:
Հեռուստաընկերության ծրագրերում որևէ նմանատիպ խնդիր կամ վրիպակ լինելը բացառված էր, հետևաբար խնդիրը պետք էր փնտրել ՀԸ հետ առնչություն չունեցող տիրույթում:
ՀԸ մասնագետների ստուգումները պարզեցին, որ որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանք:
Հետևաբար, աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հեռուստադիտողներին շնորհակալ ենք ուշադրության և տեղեկացնելու համար: ՀՀ սահմաններից դուրս վերահեռարձակողի հետ կապ հաստատվել է, խնդիրը վերացման փուլում է, պատճառը ՀԸ-ն պարտադիր կպարզի:
Բարի դիտում Ձեզ:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



