Ուիթքոֆը հայտարարել է, որ Թրամփը և Զելենսկին կքննարկեն տարածքների հարցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ օգոստոսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին կքննարկեն «ուկրաինական հակամարտությունում տարածքների հարցը»։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ համաձայնության է եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, սակայն այժմ ամեն ինչ կախված է Կիևից։
Մինչ այդ, The Washington Post (WP), հղում անելով աղբյուրին, գրել էր, որ Զելենսկին հրաժարվել է Ռուսաստանի պայմաններից՝ ուկրաինական բանակը Դոնբասի ամբողջ տարածքից դուրս բերելու վերաբերյալ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



