Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս փաստաթուղթն իրենից որևէ արժեք չի ներկայացնում, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ուժեղացնել իրենց գործընկեր Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական դիրքերը». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Թրամփի երթուղու» մասին օբյեկտիվ և համապարփակ կարծիք հայտնելու համար պետք է տեսնենք այն փաստաթուղթը, որը ստորագրվել է։ Այդտեղ շատ կարևոր հարց կա, որի պատասխանը մինչև այս պահը չունենք՝ այդ ճանապարհը, որը 99 տարով տրվում է երրորդ կողմի վերահսկողությանը, սկսվում և վերջանում է հայ սահմանապահո՞վ, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մաքսավորո՞վ։ Ավելի կոնկրետ՝ ադրբեջանցին և թուրքը կամ բեռները տեղափոխող մեքենաների վարորդներն առնչվելո՞ւ են Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներին՝ սահմանապահներին, մաքսավորներին և սանիտարական ծառայության ներկայացուցիչներին, թե՞, ինչպես Ալիևն էր վերջերս ասում, «չենք ուզում տեսնել հայերի դեմքը»։ Սա ամենակարևոր հարցն է, դրանից կարող ենք եզրակացնել՝ սա նույն «Զանգեզուրի միջա՞նցքն» է, թե՞ թուրքերի և ադրբեջանցիների պատկերացմամբ՝ «Թրամփի երթուղին»»։ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ անդրադառնում ենք օրեր առաջ Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ՝ ՓաշինյանԹրամփ-Ալիև հանդիպմանը, նախաստորագրված պայմանագրին և ձեռք բերված պայմանավորվածություններին։

Մեր զրուցակիցը շեշտում է՝ Հայաստանի տարածքով անցնող երթուղու շուրջ բավականին երկչոտ և անորոշ պատասխաններ են տալիս մեր երկրի իշխանության ներկայացուցիչները։ «Կարող ենք ասել՝ Փաշինյանի ոճով «ցրողական» պատասխաններ են տալիս։ Փաշինյանին հարց ուղղեցին՝ եթե Հայաստանում արտակարգ դրություն լինի, այդ ճանապարհը ենթարկվելո՞ւ է այդ ռեժիմին։ Նա արձագանքեց՝ եթե այս հարցին պատասխանեմ, կհարցնեք՝ եթե ջրհեղեղ լինի և այլն։ Պարզ ասած՝ «ցրեց»։ Փաստ է, որ այսօր Հայաստանի սուվերեն տարածքը տրվում է երրորդ կողմին։ Նույն բանը կար նոյեմբերի 9-ի փաստաթղթում, ուղղակի այնտեղ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ ուժերն էին վերահսկողություն իրականացնելու, իսկ հիմա, ըստ էության, վերահսկողն է փոխվել։ Այսօր փաստ է այն, որ Հայաստանի սուվերեն տարածքի մի հատված փաստացի չի լինելու Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո, այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում պարզ հարցերի պատասխանել, օրինակ՝ արտակարգ դրությունը տարածվելո՞ւ է այդ ճանապարհի վրա, մեր սահմանապահները, մաքսավորները և սանիտարական ծառայության ներկայացուցիչնե՞րն են դիմավորելու և ճանապարհելու այդ ճանապարհով երթևեկողներին։ Կան լեգիտիմ կասկածներ, որ գործ ունենք «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերափոխված կամ այլ փաթեթավորմամբ ներկայացվող տարբերակի հետ»,-նշում է նա։

Վաշինգտոնյան հանդիպման ժամանակ կողմերը ստորագրեցին 17 կետանոց փաստաթուղթ։ Ըստ Հակոբյանի, այս պարագայում ոչ թե «Խաղաղության պայմանագրի» մասին է խոսքը, այլ ֆիքսվել է այն իրավիճակը, ուժային բալանսը, որը ձևավորվել է տարածաշրջանում, հայ-ադրբեջանական հարաբերություններում։ «Փաստաթղթում ամրագրվում է այն, ինչ իրականում գոյություն ունի 2020 թվականի պատերազմից հետո։ Դրանում չկան «Խաղաղության պայմանագրի» ռեալ երաշխավորներ ու երաշխիքներ, կան դեկլարատիվ խոստումներ, ստորագրություններ։ Այդ փաստաթուղթն էական գին չունի, քանի որ խաղաղության մասին ցանկացած փաստաթուղթ իրականում ուժերի բալանսի մասին փաստաթուղթ է։ Խաղաղություն կամ ստատուս-քվո չի հաստատվում ազնիվ խոսք ասելով, այն հիմնված է լինում ուժային իրական բալանսի վրա։ Պատերազմի նման արդյունքների պարագայում, ուժային բալանսի նման խախտման պայմաններում պարտադիր են երաշխավորները։ Տվյալ պարագայում չունենք երաշխավորներ, Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի դեպքում ամերիկյան կողմն ընդամենը վկա է՝ «հարսանիքի վկա»։ Իրենք ո՛չ միջնորդ են, ո՛չ երաշխավոր։ Սա փաստաթուղթ է, որն իրենից որևէ արժեք չի ներկայացնում։ Այն բացառապես ներքին օգտագործման համար է։ Արտաքին խաղացողները՝ հատկապես Թուրքիան և Ադրբեջանը, փորձում են ուժեղացնել իրենց շատ հարմար, կոմֆորտային, «չտեսնված» գործընկեր Նիկոլ Փաշինյանի ներքին քաղաքական դիրքերը առաջիկա նախընտրական զարգացումներից առաջ։ Իրեն մի փաստաթուղթ են տալիս, որով նա պետք է ուղեղներ լվանա Հայաստանում նախընտրական զարգացումների ժամանակ՝ ցույց տալով, թե՝ «ես խաղաղություն եմ խոստացել, հիմա դրան մոտ եմ, եթե ինձ ձայներ տաք և լեգիտիմ իրավունք ստորագրել ամեն ինչ, ապա կլինի խաղաղություն վերջնական փաստաթղթում»։ Իրենք ամրացնում են Փաշինյանի դիրքը, որպեսզի նա վերընտրվի, և իրենք պահպանեն իրենց գործընկերոջը։ Փաստն այն է, որ Հայաստանը ոչ մի էական բան չի ստանում այս փաստաթղթի ստորագրմամբ, բայց Նիկոլ Փաշինյանը փորձում է այս փաստաթղթի նախաստորագրմամբ և «Զանգեզուրի միջանցք» կամ «Թրամփի երթուղի» ծրագրով փոքր-ինչ բարելավել իր նախընտրական դիրքերը, որովհետև իր ռեյտինգները բավականին ցածր են և չեն ենթադրում, որ նա կարող է որևէ կերպ վերընտրվել։ Նիկոլ Փաշինյանը ենթադրում է, որ անձամբ ստացել է ինչ-որ քարտ բլանշ, որով կկարողանա հույս ունենալ, որ առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններում կարող է առհասարակ մրցունակ լինել։ Այս պահի դրությամբ իր վարկանիշով նա չի կարող հույս ունենալ, որ քիչ թե շատ լեգիտիմ ընտրությունների պարագայում կարող է վերարտադրել իր իշխանությունը»,-նշում է քաղտեխնոլոգը։

Իսկ երկրի ներսում այսօր ունենք մոտ երեք տասնյակ քաղբանտարկյալներ, կալանավորված սրբազաններ, շարունակում է կալանավորված մնալ գործարար Սամվել Կարապետյանը, քաղաքական ու հասարակական գործիչներ և ուղղակի քաղաքացիներ։ «Դժվարությամբ եմ հիշում, որ Հայաստանում միաժամանակ այսքան շատ քաղբանտարկյալներ եղած լինեն։ Քաղբանտարկյալների առկայությունը ցանկացած երկրում պայմանավորված է տվյալ երկրի քաղաքական համակարգով՝ ժողովրդավարական է, ավտորիտար, թե այլ տիպի երկիր է, և այն վախերով, որոնք միշտ ունենում է իշխանությունն ազատ խոսքի, այլընտրանքի հանդեպ և այլն։ Հայաստանում կա իշխանություն, որի վարկանիշը բավականին ցածր է։ Տեղական ընտրությունները ցույց են տվել, որ իշխանությունը մեծամասամբ չի կարողանում վերարտադրվել, չի ստանում անհրաժեշտ ձայներ իշխանությունը պահպանելու համար։ Եթե իշխանությունը չունի էլեկտորալ աջակցություն, ակնհայտորեն չունի փողոցի աջակցությունը, ապա նման պարագայում իրեն մնում է միայն գործի դնել ուժային գործոնը՝ ինչ-որ չափով այն համեմելով վարչական ռեսուրսով։ Երբ նա հույսը դնում է ուժային ռեսուրսի վրա, ամեն ինչ անում է, որպեսզի մինչև ընտրությունները տարբեր ռեպրեսիոն մեխանիզմներով լռեցնի բոլոր այն ուժերի ձայնը, որոնք այլախոհ են, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական, այլ խղճի այլախոհներ են, այսինքն՝ Եկեղեցու պաշտպաններ են։ Ի վերջո, նաև ձերբակալում կամ կալանավորում են այս մարդկանց։ Այս պայմաններում ուժային կառույցները դառնում են իշխանության «դռանը կապած շունը»։ Սա է հենց ցույց տալիս, որ իշխանությունների մոտ վախի և մտահոգության սինդրոմ կա։ Իր իշխանությունը վերարտադրելու համար նա այս ճանապարհն է տեսնում՝ ձերբակալել մարդկանց, քրեական տարբեր հոդվածներ մոգոնել, տարբեր հեղաշրջումներ հնարել, արգելել արտասահմանցի փաստաբանների մուտքը Հայաստան։ Կարծում եմ, որ սա արձանագրվում է միջազգային ատյանների կողմից։ Ուղղակի այս պահի դրությամբ միջազգային, մասնավորաբար՝ արևմտյան կառույցները դրա վրա աչք են փակում, որովհետև այն, ինչ այսօր արվում է Հայաստանի իշխանության կողմից, ուղղակիորեն ջուր է լցնում իրենց շահերի ջրաղացին։ Վաղը, երբ այս նույն մարդը, որը հիմա սպասարկում է օտարների շահերը, ցանկանա աջ, ձախ կամ հետ քայլ անել, նրան ամեն ինչ հիշեցնելու են, և հիմա մեր երկրում տեղի ունեցողը դառնալու է այս իշխանավորի նկատմամբ որոշակի պատժամիջոցներ կիրառելու առիթ։ Դա կլինի այն դեպքում, երբ այս ամենն իրենց այլևս դուր չգա, կամ էլ այս մարդն իր քաղաքականությամբ այլևս ակտուալ չլինի իրենց համար, այլ կերպ ասած՝ իր գոյությունը ժամկետանց լինի։ Կարծում եմ՝ այդ ժամանակը բավականին մոտ է, որովհետև որքան ավելի է երկրի այսօրվա ղեկավարը խորանում իր քաղաքականության, նախապատվությունների մեջ, այնքան անհետաքրքիր է դառնում գրեթե բոլորի համար։ Այսօր խոսում ենք քաղբանտարկյալների մասին և այն մասին, որ աչք են փակում տեղի ունեցողի վրա, բայց մի քանի օրվա մեջ սա կարող է գլխացավանք դառնալ իր համար։ Տեսնում ենք ռուս-ուկրաինական հարաբերություններում Միացյալ Նահանգների կամ եվրոպական որոշ երկրների դիրքերի էական փոփոխությունը, թե ինչ է կատարվում Ուկրաինայի շուրջ։ Ուկրաինային բոլորն անվերապահ աջակցում էին մի քանի ամիս առաջ, հիմա բավականին լուրջ ճնշումներ են գործի դրվում, որպեսզի Ուկրաինան և դրա այսօրվա ղեկավարը տեղավորվեն նոր իրողությունների մեջ»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Գեղարքունիքում 2-ամյա տղան քացախաթթու է խմել․ երեխան հիվանդանոցի ճանապարհին մաhացել էՄանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Տղամարդը դանակահարել է TCK-ի զինծառայողիՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան